Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/423

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ընթերցողը շահեկան լուրեր կարդալու տարտամ տպավորությունը կունենա պահ մը։

Իրոք շահեկան չէ միթե իմանալ, որ ս. պատրիարք Հայրը այդ օրը Պատրիարքարան իջած է. տ. Գնել Վարդապետը — չեմ ճանչնար այս եկեղեցականը, բայց անունը ամեն օր լրագրի մեջ կը կարդամ — ս. Պատրիարքին ներկայացեր է. տ. Սմբատ Վարդապետը — այս ալ չեմ ճանչնար — Արմաշեն հոս է եկեք, հոսկե ելեք Շապին Գարահիսար գացեր է. անկից ալ չեմ դիտեր ուր պիտի երթա։ Անտեսական խորհուրդը — ասիկա կը ճանչնամ և աշխարհ արարատ ալ կը ճանչնա — նիստ գումարեր է, բայց որովհետև իր մեծաշուք պաշտոնակիցներեն մին, որ բոլոր պաշտոնավարության շրջանին մեջ մեկ անգամ միայն Ժողովին ներկա գտնվելու բարեհաճեր է, իր մահկանացուն կնքած է այդ օրը, նիստը վերցվեր է ի նշան սուգի, ճիշտ ինչպես Ֆրանսայի Ծերակույտին կամ Երեսփ. Ժողովին, մեջ կըլլա՝ երբոր մեռնողը Թիեո մըն է, Կամպեթթա մըն է։ Ես մեր բթամտության ստույգ և վավերական ապացույցներդ կը գտնեմ անոնց մեջ և կը մխիթարվիմ։


Այո՛, պարապ են օրագիրները դոր կը կարդանք, և, սևցած ու հոծ սյունակներուն հակառակ, ճեփճերմակ են անոնց էջերը, վասնզի ոչինչ ունին հաղորդած լուրջ կամ օգտակար բանի մը վրա։

Ժողովները Ժողովներու կը հաջորդեն և դժբախտաբար իրարու կը նմանին, թատերաբեմին վրա երբեմն մարդիկ վազելու պես ոտքերնին կը շարժեն և տեղերնուն չեն երերար, վասնզի հոն կենալու են արդեն, մեր Ժողովները անոնց կը նմանին։

Մեր լրաբերը, ամեն օր Պատրիարքարանեն բերելով մեզի կարգ մը անմիտ եղելությանը փունջ մը, կապշի զմեզ չգոհացնելուն. ի՞նչ կուզեք սակայն որ ընե հեք մարդը. եղածը, պատահածը գրելու պաշտոն ունի և չի կրնար ուզածը հնարել։ Եվ կռիվը, դժգոհությունը կը շարունակվի լրաբերին դեմ. ամենքս