Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/425

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ղրկելու է, ուսուցիչներ պատրաստելու համար, առաջին, էական ու ստիպողական բանն է այս. և ասանկ չնչին բանի մը մեջ անկարողության ու անկարելիության խոսք մտիկ չի կրնար ըլլվիլ․ ասանկ խոսք մը չկամենալն զատ բան մը չպիտի նշանակե։

Տեսնենք դեռ որքա՛ն ատեն պիտի սպասենք, որչափ ատեն պիտի կրկնենք թե «լուր չի կա», pas de nouvelles, bonnes nouvelles, կըսե ֆրանսական առածը, անանկ պիտի ըսենք մենք ալ։

Մասիս, 23 — 3 — 1898