Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/426

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԹԱՏԵՐԱԿԱՆ ՔՐՈՆԻԿ

ԴԱՐԲՆՈՑԱՊԵՏԸ

Օրիորդ Մարկրիթ Տարպելիի խումբը կիրակի գիշեր ներկայացուց Ժորժ Օնեի թատերախաղը։

Այս ֆրանսացի հեղինակը, իր երկերուն ժողովրդյան մեջ գտած անհավատալի ընդունելության հակառակ, երկրորդական գրող մըն է և Լըմեթռ իրավամբ ըսած էր այս հեղինակին համար որ իր հաջողությունը ավելի գրավաճառական քան թե գրականի հաջողություն մըն է։

Դարբնոցապետը իր գործերուն ամենեն համբավավորն է. վեպը հայերենի թարգմանված է և թատերախաղը տաճկերեն ներկայացված հայ դերասանական խումբին միջոցավ։

Նյութը հետևյալն է. Ֆիլիփ Տերպլե կամուսնանա օրիորդ Քլեռ տը Պոլիեոյի հետ, որ հաճած էր իր կինը ըլլալ՝ միայն պզտիկ ինկած չըլլալու համար Տըպլինեի դուքսին դեմ, իր առջի նշանածը, որ Քլեռի օժիտին կորսվիլը լսելուն վրա, զինքը կը ձգե և ուրիշ հարուստի աղջկան մը՝ օրիորդ Մուլինեի հետ կը կարգվի։

Տիկին Տերպլե չի սիրեր իր էրիկը և ամուսնությանը առջի գիշերեն անոր երեսին բացե ի բաց կըսե ասիկա։

Գործարանատերը, որ իր կնիկը կը պաշտե, հանկարծակիի