Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/43

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ամենքը նախ և առաջ տեղեկանալ ուզեցին անոր ոճրին ի՛նչ ըլլալը։

— Թունավորո՛ւմ մը, այդ բան մըսել չէ, կըսեր անդիեն հռչակավոր ստահակ մը, ցկյանս շղթայակապ աշխատությամբ մը կազատիս։

— 174րդ հոդվածին վերքին պարբերությունը գիտե՛ս, գոչեց անդիեն ծեր ունի խորհրդատուն, կարծես քու վրայիդ ձևված է։

— Մեղք այդչափ գեղեցկությանը, ավելցուց պատանի մարդասպանը, — մինչդեռ կինն ահաբեկ ու շվարած հիմարի մը պես իր շուրջը կը նայեր շարունակ, առանց բառ մը հասկնալու եղած խոսակցութենեն։

Նույն միջոցին իմացվեցավ այն անհավատալի արագությամբ որ բանտերուն միայն հատուկ է և որով ամեն հաղորդակցության միջոցե զուրկ ամբոխի մը մեջ արտաքին բոլոր լուրերն անմիջապես կը տարածվին, թե նորեկ ամբաստանյալը Տիգրանի պաշտպանության հանձնված էր դատարանին կողմե։

Տիգրանի պաշտ՛պանյալ լինիլը կիսով մը փրկվիլ և բանտարկելոց երաշխավորության ներքև գտնվիլ կը նշանակեր։

Այն վայրկենեն ամենքը բարեկամ դարձան նորատի կնոջ ու զինքն հուսադրեցին։

Ամենքը կը հիշեն այն տարօրինակ թունավորման դեպքն որով նոր ամուսնացած հույն վաճառական մը զոհ եղավ Առնավուտ գյուղի մեջ։ Կասկածները կը ծանրանային անոր երիտասարդ կնոջ վրա, որո թեթև վարքն ու առանց մի քանի ամիս սպասելու կրկին ամուսնության փորձը նոր ապացույց քերել կը թվեին այս ոճրույն։ Կալանավորման հրամանագիրը չուշացավ զգացնելու այս անպատշաճ փութաջանության բոլոր անխոհեմությունը։

Պոլսո ամեն ազգի ու կարգի մարդիկ, նամանավանդ կանայք հետաքրքրեցան. օրվան սովորական խոսակցության նյութ դարձավ այս ձերբակալումն։ Ամբաստանելույն սեռը, տարիքը, գեղեցկությունը, բարձր գիրքը բացառիկ հանգամանք մը կուտային այս եղերական արկածին։ Լրագիրներն, որ այս տեսակ ոճրագործությանը երկտողե մավելի չէին զոհեր,