Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/433

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Է կազմել և որոնք գրական ամենեն լուրջ սեռերուն կը վերաբերին և հասարակության սերը կը տարածեն ու կը պահպանեն։

Մեր ճակատագիրն է, միշտ սին ու փուճ զբաղումներով՝ օգտակարն ու շոշափելին աչքե հեռու պահել, սեթևեթներու և ծեքծեքումներու մեջ համենալ և քայլ մը չառնել դեպի առաջ, և զարմանալի չպիտի ըլլա եթե տարիներե ետքը առջի օրվան երախա ու զեվզեկ հասարակությունը մնանք մենք, մինչդեռ մեր շուրջը ամեն ոք խելահասության կը ձգտի։