Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/434

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՍՈՐՍՈՐՈՒՄԸ

Ազգային կրթության վրա լուրերը տխուր կը հասնին գավառներեն։ Ճիզվիթներու դպրոցները կը ծաղկին և հայ տղաքներով կը զեղուն ամեն տեղ, իսկ մեր վարժարանները կամայանան, կը փակվիին հետզհետե։

Վերջինը Սեբաստիայեն կուգա, երկու հազար հայ տղոց ճիզվիթներու դպրոցը հաճախելուն վիպային, առասպելային լուրը, որուն ստուգության վրա ոևէ կասկած չէ մնացած դժբախտաբար։

Վանա մեջ ֆռեռներն են որ կը շարժին։

Ուրեմն ոչ միայն հեռավոր ու մոռցված անկյուններուն մեջ, այլ Սեբաստիո, Վանա պես կարևոր և հոծ կենտրոններու մեջ կաթոլիկությունը կը զարգանա։ Օտար վարժարանը, որ օտար եկեղեցվո գավիթն է, հայ ազաբներով պարպատուն է, Սեբաստիո մեջ՝ հավելվածական շինությանը կը ձեռնարկե, հայ վարժարաններու մեջ մոլորած վերջին մեկ երկու հարյուր տղոց մնացորդն ալ հյուրընկալելու համար։

Այս դժբախտ վիճակը ճշմարիտ աղետքի մը համեմատությունը առած է անխոս ու մունջ հառաջխաղացությամբ մը, զոր կարծես մենք ալ, լռություն պահելով, քաջալերելու երևույթը ունինք։