Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/436

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

բարձրագույն կրթություն մը ստացող անհատներու թիվն ալ հետզհետե կը նվազի։

Այսպես, անգիտակից աջակիցներն ենք մեր ազգային եկեղեցիեն օտարանալու շարժումին, որ հիմա ամեն կողմ կը ճշտվի անպատկառ գիծերով և ծածկվելու, պատրվակելու նեղությունը հանձն չառներ այսուհետև։ Ճակատաբաց կելլե դեմերնիս ամենուրեք, հրավեր կարդալով մեր ողորմուկ վարժարաններուն, մերապիկար ուսուցիչներուն և անհոգ հոգաբ՛արձուներուն։

Վանա մեջ՝ օտարությունը ուրիշ հրապ՛ույրներով ու խոստումներով կը գործե ինչպես հրատարակեցինք երեկ մեր ազգային լուրերուն մեջ։

Այն տեղվանեն անգամ, ուրկե ձայն ու ձուն չի գար, պետք չէ կարծել որ իր տխուր գործունեությունը ձեռնթափ է։

Եվ այս ամենը ուրիշ բան չէ բայց եթե անհատական վեճերն և ուրիշ ձեռնտու ճեղքվածքներն կաթիլ կաթիլ թափթփումի, նախ աննշմարելի, անձայն սորսորումը, որ տեղ տեղ, լայն բացվածքներե գիրացած հորդահոս կերթա օտարության ծոցը թափվելու։