Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/443

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՊԱՐԸ

Տղայությանս օրերուն էր, կը հիշեմ։ Ինքզինքը երգելու զվարճանալու տված մեր հասարակությունը պարը կը սիրեր. Սամաթիայեն՝ ուր քատրիյլը երգելով կը պարեին, մինչև Օրթագյուղ՝ ուր առանց երաժշտության չէին ցատկեր, ամենքը ոտքի վրա էին. գիրկընգխառնումի, պարահանդեսի, — «կայթատրոնի» կըսեր Պեշիկթաշլյան — նորույթն էր։

Այնքան որ մեր երգահանները — վասնզի միամիտ՝ բայց երբեմն սրտաբուխ երգեր գրող տրուպատուրներ ալ ունեինք այն ատեն — մտածեցին պարը երգին հետ հաշտեցնել։

Եվ այդ միջոցին ծաղկեցավ հռչակավոր պարերգը զոր իմ տարիքս ունեցող պոլսեցիները ամենքն ալ գոց գիտեն.

Դուք մեջեն, ես քովեն,
Անցնինք դիմաց, փոխենք տեղ։

Հանգերը հարուստ չէին, բայց իմաստը պարզ ու հասկնալի էր և Պոլիս գտնվող գավառացիները, որոնք ստակ չվճարելիք նորություններու մենե ավելի հետամուտ են, առանց դասատուի պարել սորվելու առավելությունը կը գտնեին այս երգին մեջ ուր քատրիյլին բոլոր ձևերը ծայրե ծայր բացատրված