Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/445

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մեզի դարձողներուն ոը մենե հեռացողներոըն։ Մեզի եկողներուն գույզն մնացորդին փոխարեն՝ ժողովուրդին դիմացի կողմը անցնելու շարժումը, քատրիյլին սա տունովը ճշտիվ չի պատկերանար.

Դուք մեջեն, ես քովեն,
Անցնինք դիմաց փոխենք տեղ։


Չար գուշակ մը ըլլալ չեմ ուզեր, բայց պարզ թվաբան մը ըլլալը չի՞ բավեր արդյոք հաշվելու համար թե այս կրոնափոխություններով որքա՛ն ատենեն մեր Պատրիարքարանը իր մարդահամարի տումարները պիտի փակե բոլորովին, ասիկա պարզ համեմատության խնդիր մըն է որ երեքի կանոնով կը լուծվի, ինչպես կըսեին իմ դպրոցական եղած ատենս։

Եվ, տարօրինակ բան, եկեղեցական հասցնելու աշխատությունն ալ ոչ երբեք այնքան ամենօրյա աշխատություն մը եղած է, հիվանդություն մը պիտի ըսեի, մեր Պատրիարքարանին մեջ, որքան հիմա։

Օր չանցնիր որ դպիր, քահանա, վարդապետ և եպիսկոպոսի ձեռնադրությունը չլսվի, միշտ գործի վրա ենք. ներելի է հարցնել ո՞ր հոտին համար են այս հովիվները, ժողովրդին կրոնափոխությամբ պակսելուն դեմ եկեղեցականներու թիվին անընդհատ հավելումը պատրանք մը տալու համար է մեզի և այս խոտոր համեմատությունը իբրև ուղիղ ընդունելու համար ո՞րքան միամտություն կը պահանջվի մենե։

Չտեսանք դեռ մեր մեծազբաղ ժողովներուն մեջ լուրջ ու բանավոր մտադրություն մը այս հոսանքին առաջքը առնելու համար, պատճառները որոնելու, ստուգելու և անոնց դարման տանել ու հոգածությունը. այլ ամեն օր հանդիսատեսներն ենք եկեղեցական և դպրոցական գործերու անկանոն ու ավաղելի վիճակի մը որ ստուգիվ կը բացատրե, եթե չարդարացներ, հավատափոխության շարժումը որ մեր չորս դին կը գրավե։

Եթե իրավ է որ դպրոցը եկեղեցվույն գավիթն է, հավաստի