Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/446

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ըլլանք որ մեր եկեղեցին առանց գավիթի եկեղեցի մը ըլլալու ճամփան բռնած է։

Եթե իրավ է որ Պատրիարքարանը՝ իր տնօրինություններուն արդարությամբը, իր որոշումներուն հանրային խղճմտանքի համաձայն ըլլալովն է որ պիտի պահե բարոյական հեղինակությունը իր ժողովուրդին վրա՝ այն ամեն խնդիրներ ու մեջ որոնցմով մամուլը առիթ ունեցավ զբաղելու, այս հեղինակությունը անվթար մնացած չենք կարծեր։

Ասոնք և ասոնց նման կարգ մը պատճառներ կը միանան երաժշտությունը կազմելու այն պարին զոր՝ քիչ շատ ամեն կողմ Ժողովուրդը կսկսի պարել, երգելով մեր Պատրիարքարանին երեսն ի վեր․

Դուք մեջեն, ես քսվեն,
Անցնինք դիմաց փոխենք տեղ։