Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/450

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

1902


ՀԻՍՈՒՆ ՏԱՐԻ ԱՌԱՋ

Ճիշտ այսօրվան պես շաբաթ օր մրն էր, 1852-ի փետրվար ամսուն առաջին շաբաթը, երբոր Մասիսը, Կ. Պոլսո առաջին կանոնավոր հայ լրագիրը, լույս տեսավ. լույս մը՝ որ մութեն շատ տարբեր ըլլալու չէր այն խանի անկյունին մեջ ուր այս օրաթերթը հրատարակվել կսկսեր։

Ձեռնարկը նորօրինակ էր։

Ղազեթաճիությունը այն ատեն արհեստ մը չէր և իբրև ապրելու միջոց՝ երկբայելիեն ալ պակաս բան մը կը նշանակեր։

Ի՞նչպես եղավ որ Կարապետ Ություճյան, խոհեմ ու շրջահայաց մեկը այս բախտախնդրության մեջ նետվեցավ։

Հարկավ ազգին ան ատենի երևելիները իր կողմն էին և անոնց դրդմամբ այս ասպարեզը ընդգրկած էր ան. սովորություն էր այն ատեն — և հիմակ ալ ինչո՞ւ չըլլար — որ երիտասարդները՝ իրենց մեծերուն, տարիքոտներուն խոսքովը ասպարեզ մը որոշեին իրենց, և զարմանալի բան, 1852ի տղաները փափագեր էին որ Կարապետ Ություճյան ղազեթաճի ըլլա։

Պզտիկ գայթակղություն մըն էր ասիկա ոչ միայն հասարակության համար՝ այլ Ություճյանի ընտանիքի մեջ ու անոր շուրջը։ Այս մարդեն՝ որ ամեն գիտցածը ու լսածը, ամեն անցածը