Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/468

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Մարգարիտ զանոնք հորը կը ցուցնե որ անոնց ճշտությունն ճանչնալու կը պարտավորի։

Բայց գիշերը Սաղաթելին հետ համախորհուրդ, իր աղջկան սենյակեն թուղթերը կը գողնա ու կը վառել Այսպեսով կը պահե իր հարստությունը ու պատիվը։ Իսկ Մարգարիտ այդ թուղթերու փճացումին մասին իր սիրողին դեմ ինքզինքր արդարացնելու անկարող կյանքին վերջ կուտա։ Անդրեաս երկու ձեռքը գլխուն կը զարնե, որդեսպան մըն է ինքը այսուհետև։


Այս է նյութը զոր հարկավ շատ թերի, շատ անզոր կերպով ուրվագրեցի այստեղ։ Հատոր մը պետք է ամբողջ այս հրաշակերտը վերլուծելու համար։ Այս բոլոր դեմքերեն ամեն մին Շիրվանզատե իր սուր ու անողոք գրոցով փորագրած է։ Շոփենհաուեր կըսե որ թատերագիրը՝ ճակատագիր ըսել է, որովհետև ինքն է որ իր ստեղծած անձերուն բախտը կորոշե. ճակատագրին պես ալ անողոք ըլլալու պարտավոր է։ Շիրվանզատե Պատվի համարին մեջ ժամանակակից պուրժուազիեն բոլոր թիփերը լիաբուռն սփռած է։ Փիեսին կազմվածը իր պարզությանը մեջ հոյակապ է և հյուսիսի գրականության հորինվածը կհիշեցնե։ Ռուսահայ թատերագիրը շատ բարձր է Օքթավ Միրպոյեն որ սակայն Ֆրանսայի փառքերեն մեկն է, իր տարազն Հանրի Պեքի դաժան՝ բայց անկեղծ նկարագրությունն է իրական կյանքի դրվագներե վերցված։

Եթե դասական տեսակետե դատվեր, Շիրվանզատեի գործը այն տեղն ալ իր մեծ նշանակոլթյունը պիտի ունենար։

Մարգարիտին շվարումը՝ մեկ կողմե ավանդ դրված այս թուղթերը դողցուցած ըլլալու պատասխանատվութենեն, մյուս կողմե իր հայրը մատնելու պարտավորությանը առջև, զոր իր մահվամբը կը քավե, այնպիսի շքեղ տեսարան մըն է որ հին ողբերգությանը ցնցումը կուտա։

Իր խոսակցությունը dialogueը որ ոևէ թատերական փիեսի հաջողության առջի պայմանն է, երբեք այսքան ժողովրդական պարզությամբ և խիզախությամբ չէր փայլած որչափ այս փիե