Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/472

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

գեղարվեստական փառքն է։ Ցավեցա միայն որ ռուսահայերը թատերական ասպարեզին վրա ալ գերազանցությունը խլեցին մեր ձեռքեն, անիրավնե՜րը։ Այս խումբին հաջողության մեկ մեծ բաժինը կը վերաբերի տրված փիեսին ինքնին հոյակապ գրվածք մը ըլլալուն, անոր համար վերջին կեցցեներու մեջ Շիրվանզատեի անունը կցեցի իր դերակատարներուն անունին, Երկուշաբթի գիշեր խումբը Շիլլերի Ավազակներ պիտի ներկայացնե, կերևա թե սեռին ավազակներուն հատկացված է. պուրժուաներու ավազակներեն վերջը՝ Շիլլերինները։

Ժամանակ, 14—12—1908