Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/473

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

1910

ՀԱԿՈՏՆՅԱՆԵՐ

Աշխարհագրության դասերուս մեջ, աղեկ կը հիշեմ, ամենեն էվել միտքս չարչարողը հակոտնյաներն էին։

Ուսուցիչը որ ներշապուհն էր, աչքիս առջևն է. թխաթույր դեմք մը որուն վրա ճիշտ աչքին ու ընքվիին քովիկը բուսած ուո մը իր ստվերը կավելցներ, առանց բան մը պակսեցնելու անոր ազդած պատկառանքեն։

Նոր սերունդը չի ճանչցավ այս ուսուցիչը որ հին մաթեմաթիկոս, վերջին պահուն ոտանավոր գրելու ախտեն բռնված մեռավ։

Ականջս է իր թավ ու, դաշն ձայնը, երբ որ տասներորդ անգամը ըլլալով գուցե կը ջանար վայելուչ և հասկնալի սահման մը տալու հակոտնյային.

— Մարդ մը որուն կեցվածքը ճիշտ մեր կեցվածքին հակառակը, կըմբռնեիք, տղա՛ք...

Ո՛չ, չէինք ըմբռներ, երկրիս կլորությունը պիտի ըսեք, բայց տասը տարեկան տղաք, և պետք է ավելցնեմ, որ շատ մը տարիքնին առած մարդիկ իսկ, դժվարություն կը քաշեն ընդունելու համար այս ենթադրությունը։

Այնպես որ հակոտնյան կերևակայեի գլուխը գետնին վրա