Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/477

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

<ԶՈՀՐԱՊԻՆ ՃԱՌԸ>

«Հայրենակիցնե՛ր,

«Ամեն ազգ, ամեն ժողովուրդ իր տոները ունի, ո՛րը թագավորության մը ծնունդը, ո՛րը ազատության մը ձեռք բերվիլը, որը պատերազմի դաշտին վրա շահված հաղթանակ մը կը տոնե։ Ասոնք քաղաքական նշանակություն ունին։ Մենք այստեղ ժողվվեր ենք մեր ազգային լեզուն տոնելու. անիկա քաղաքական չէ, այլ քաղաքակրթական հանգամանք մը ունի։ Քաղաքական տոները հաճախ արյան բիծեր կունենան իրենց վրա, մեր տոն ածը զերծ է այդ տեսակ ցավե։ Թագավորությունները կիյնան, ազատությունները կը ջնջվին, հաղթանակները հաճախ պարտություններու կը փոխվին, բայց լեզուն կը մնա, ազգի մը ճակատագրին պես անջնջելի։

«Հայ տառերուն գյուտովը Հայ լեզուն ևս ազատելով իր արկածալից կլան քեն, հաստատուն ձև մը ստացավ. ահա՛ ասոր համար է որ Հայ լեզվի տոնը կը միանա Հայ տառերս։ տոնին հետ։ Ես պատմականը չպիտի ընեմ Հայ տառերու գյուտին, այլ անոր երկու հանգամանքներուն վրա պիտի ծանրանամ.— Առաջին՝ անոր կատարելությունն է։

«1500 տարի ետքը այսօր մեր այբուբենը ոևէ պակասություն