Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/478

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

չկրեր։ Եթե բոլոր օտար լեզուները արտասանելու մեջ հեշտություն ունինք, ատիկա մեր այբուբենին ճոխության կը պարտինք։ Ասոնք չնչին առավելություններ չեն, այո, արովհետև չկա մարդկային գյուտ մը որոշ ժամանակե մը վերջ իր այժմեությունն ու գործածականությունը կորսնցուցած չըլլա։ Երկու աստվածներ՝ մեկը ժամանակը, մյուսը պետքը՝ որոնցմով քաղաքակրթությունը շինված է, ձ՛եռք ձեռքի տված շարունակ կաշխատին նորությունները փճացնեչու։ Նորությունները Նորություններով կը փոխանակվին։

«Ճշմարիտ հանճարը ահա՛ այս հատկություններով է որ կը զանազանվի սովորական հանճարներեն։ Այս պատճառով մեր նախնիքը այդ գյուտին մեջ հրաշք մը տեսած են. ատիկա նկատած են ընծա մը, միակ ընծան այն ազգին, որուն ա՛յնքան աղետներ տված է։

«Երկրորդ հանգամանք. —

«Թե՛ Հայ լեզվի և թե Հայ տառի մասին աշխատողները լայնախոհ ազատականությամբ մը կատարած են իրենց գործը, նեղմիտ չեն եղած և մեր դրացի ազգերեն փոխառություններ. ըրած են։ Ահա՛ այդ փոխառություններուն է որ կը պարտինք մեր գրական ճոխությունը։ Եկեղեցականության համար պատիվ մըն է որ այդ գյուտը ընողները եկեղեցականներ են։ Եկեղեցականին պարտականությունը միայն աղոթել չէ. տեսե՛ք Ղևոնդները։ Նախկին եկեղեցականները խաղաղության ատեն գրականությամբ զբաղեր են և պատերազմի ատեն ալ ռազմադաշտ գացած։ Այս մասին շատ անուններ կրնամ հիշել. բայց նախ կողջունեմ այն աճյունները, որոնք Աշտիշատի և Օշականի մեջ կը հանգչին (բուռն ծափեր):

«Մեր Եկեղեցին տառերու գյուտը ընողները սուրբերու կարգը անցուց։ Ի՞նչ է սրբությունը։ Միթե եկեղեցիներու և վանքերու մեջ առանձնանալ, ծոմ պահել, ոչ ոքի չարություն չընել կը բավե՛ն սրբության համար։ Ո՛չ։ Սրբությունը ա՛ն է որ մարդ ուրիշներուն ցավերը կամոքե և իր անձը մոռնալով անոնց համար կաշխատի։ Այսօր 20-րդ դարու սուրբեր են Մարքոնի, էտիսըն, Փասթեոռ, ելն։ Երբ մարդ իր հայրենակիցներուն համար իր կյանքն ու դիրքը վտանգի կը դնե, անիկա ալ ազգին