Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/488

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԱՆԲԱՐՈՅԱԿԱՆ ԳՐԱԿԱՆՈԻԹՅՈՒՆ

Այս հոդվածով, ինչպես նշում է Հր. Ասատուրը, հեղինակը «ուղղակի Քեչյանին (խոսքը Բյուզանդ Քեչյանի մասին է) կընդդիմախոսեր առանց անունը տալու» («Դիմաստվերներ», Էջ 224)։

1. Ություճյան Կարապետ (1823—1904) — հայտնի հրապարակախոս, երկար տարիներ (1852—1884) խմբագրել է Մասիս պարբերականը։ Ավարտել է Փարիզի «Առևտրական բարձրագույն վարժարանը», ապա հետևել է «Գոլեժ տը Ֆրանսի և Սոռպոնի դասախոսություններուն» (Հ. Ասատուր, «Դիմաստվերներ», Էջ 47)։ Ն. Ռուսինյանի Ուղղախոսության գլխավոր հակառակորդներից մեկը։ Պայքարել է նաև Տերոյենցի «հակասահմանադրական, ավանդամոլ և կղերամիտ» ուղղության դեմ։ Ությաճյանը կատարել է բազմաթիվ թարգմանություններ, շուրջ հիսուն անուն դիրք, որոնց մեջ է Զոհրապի հիշատակած Տյու Փերյալի Գաղտնիք հավատաքննությանը:


ՀԱՅ ԹԱՏՐՈՆԻ ՆԱՎԱԲԵԿՈԻԹՅՈԻՆԸ

Ութսունական թվականների ռեալիստներից գլխավորապես Զոհրապը լրջորեն զբաղվեց արևմտահայ թատրոնի վերականգնման հարցով, նրա ընկած վիճակով, որ հետևանք էր համիդյան կառավարության ընդհանուր հալածանքների՝ 1878ի Բեոլինի վեհաժողովից հետու Արևմտահայ թատրոնը չափազանց տուժեց այդ հալածանքներից։ Թատրոնը տուժում էր նաև այն պատճառով, որ չկային ինքնուրույն բարձրարժեք թատրերկեր։ Ռեալիստական գրական շարժման տեսադաշտից գրեթե դուրս էր մնացել թատերագրությունը, իսկ առանց ինքնուրույն թատերագրության ազգային թատրոնի զարգացումը անհնար էր։ Սա թատրոնի մասին Զոհրապի առաջին հոդվածն է։

1. Վ. Հյուգոյի Ռյու Պլասի թարգմանությունը կատարել է Նահապետ Գուսինյանը, լույս է տեսել 1873ին (Պոլսում)։ Ի պատասխան Ն. Ռուսինյանի դիմումին, Վ. Հյուգոն մի նամակով արտոնում է երկի հրատարակումը՝ պայմանով, որ իր՝ հեղինակի իրավունքը աղքատներին տրվի։ Թարգմանիչը հեղինակին հայտնում է, որ հրատարակության ամբողջ եկամուտը պիտի հատկացնի նրա մատնանշած նպատակին։

2. Հակոբ Պալյան — հայտնի Պալյան ճարտարապետների ընտանիքից, թատերական գործիչ և մեկենաս։ Իր նյութական միջոցներով կառուցել է Պոլսի Օրթագյուղի հայկական թատրոնը։ Մեռ, 1875 թ.։

3. Իրկա հիսնապետը (Ռոթայի) և Փարիզի աղքատները (Պրիսպար և էոժեն Սյու) մելոդրամաներ են, թարգմանված ֆրանսերենից, չեն տպագրվել։