Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/489

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԱՋ ԵՎ ՁԱԽ

(Քրոնիկ)

Այս հոդվածի մեջ Զոհրապը՝ դիմելով եզովպոսյան լեզվին՝ քննադատում է ժամանակի ճահճացած իրականությունը, ուր չկար շարժում, չկար առաջադիմություն։ Կյանքի առօրյան բաղկացած էր «ռամիկ ու հասարակ» դեպքերից։ Հասարակական կյանքի «հարթաչափը» ոչինչ կարող էր արձանագրել «տափակռթենե զատ»։

1. Մաղաքիա Օրմանյան, Տիրայր (1841 — 1918) — ականավոր պատմաբան, եկեղեցական գործիչ, Կ. Պոլսի պատրիարք։ Երեք գիտության (փիլիսոփայության, եկեղեցական օրենսգիտության և աստվածաբանության) դոկտոր։ Գլխավոր երկերն են Ազգապատում, երեք հատոր (հրատ. 1911 — 1927 թթ.) և Հայոց եկեղեցին, որ թարգմանված է լատիներենի և ֆրանսերենի։

2. Սրապիոն Հեքիմյան (1832 — 1892) — բանաստեղծ և թատերագիր։ Արևմտահայ թատրոնի հիմնադիրներից մեկը։ Գրել է գրաբար։ Թատերկերը բեմադրվել են աշխարհաբարի փոխադրված։ Երկերր ամփոփված են Տաղք քերթվածք և թատերգությանք խորագրով հատորի մեջ, լույս է տեսել 185 թվին։

3. Գրքի ճիշտ խորագիրը այնպես է, ինչպես նշված է վերը (ծանոթագր. 2)։

4. Հովհաննես Հյունքյարպեյենտյան (1818—1894) — լեզվաբան, կազմել է հայերեն ստուգաբանական բառարան, որ լույս է տեսել 1894 թ․, Պոլսում։


<ԼԵԶՎԱԿԱՆ ԽՆԴԻՐ>

Գրված է իբրև խմբագրության կարծիք («Մասիս»ի նույն համարում տպված) Կ. Ություճյանի Աշխարհաբառյան թե գրաբառյան հոդվածի առթիվ։ Կ. Ություճյանը, որ երեսուներկու տարի խմբագրեք էր Մասիսթ և դրանով, ինչպես և իր բազմաթիվ թարգմանություններով, մեծ հարկ էր տվել աշխարհաբարի զարգացմանը, 1892 թ. հանդես է գալիս գրաբարի պաշտպանությամբ, աշխարհաբարը համարելով սոսկ անցման կամուրջ դեպի գրաբարը և գտնելով, որ գրաբարով կարելի է նպաստել աշխարհարարի մշակմանը։ Այս տեսակետներն է քննադատում Զոհրապը՝ իբրև «պինդ գլուխ աշխարհաբարյան», ինչպես ասել է ինքն իր մասին, Զոհրապը իրավացի էր իր այն կարծիքով, որ չէր կարելի աշխարհաբարի զարգացումը ենթարկել գրաբարին, սակայն նա սխալվում էր աշխարհաբարը համարելով «ուրույն և անջատ լեզու», քանի որ երկուսն էլ նույն ժողովրդի տարբեր ժամանակների լեզուներն են և նրանց կապը անժխտելի է. բավական է ասել, որ աշխարհաբարի բառապաշարի մեծ մասը գրաբարից է։