Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/490

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՈԻՍՈԻՑՉԱԿԱՆ ԺՈՂՈՎ

Զոհրապը շատ մեծ նշանակություն է տվել դպրոցին և իր գործունեության առաջին օրերից մինչև մահը մտահոգվել է հայ դպրոցի վիճակով, միշտ իր օգնությունն է բերել նրա զարգացման գործին։ Այս թերթոն-հոդվածում ծաղրելով «տիեզերական տղուն» համար ենթադրվող «ընդհանուր և միօրինակ նախակրթության պետքը», Զոհրապը պահանջում է, որ նախակրթությունը պատշաճի յուրաքանչյուր վայրի «տնտեսական ու իմացական վիճակին», բարոյական պետքերին, օգտակար դառնա տեղական արհեստների և գյուղատնտեսության «կիրառումին», մայրենի լեզու սովորեցնի այն վայրերում, ուր հայախոս չէին։

1. Ռեթեոս Պերպերյան — տես Ա. հատորի ծանոթագրությունը:


ՏԻԿԻՆ ՍԻՐԱՆՈՒՅՇ

1. Առնված է Պ. Դուրյանի Ներա հետ բանաստեղծությունից։


1 8 9 3

ՏԱՐԻ ՄԸ

1892 թ, Մասիսը հրատարակում էին Գր. Զոհրապը և Հր. Ասատուրը իբրև երեքշաբաթյա հանդես։ Տարվա վերջին Զոհրապը առաջարկում է հրատարակել շաբաթը մեկ։ Հր. Ասատուրը չհամաձայնելով հեռանում է խմբագրությունից, և Զոհրապը մենակ է հրատարակում իբրև տնօրեն և խմբագիր, մինչև 1893 թվի օգոստոսը։ Տարի մը հողվածով հեղինակը նախորդ տարվա գործունեության հակիրճ հաշվետվությունն է կատարում և հրավիրում է աշխատակցել նոր տարեշրջանին։


ՃԱՄՓԻՆ ՇԵՂԱԾ

Մինչև 1893 թ. սկիզբները Մասիսի և Հայրենիքի միջև, իբրև 80ական թվականների ռեալիստական շարժման օրգանների, գոյություն ուներ ամենասերտ կապ, երկու թերթերի աշխատակիցները փոխադարձաբար աշխատակցում էին իրար։ Այդ կապը շուտով խզվում է։ Հունվար 23ին Զոհրապը գրում է ճամփեն շեղած հողվածը, որով խիստ հարձակվում է Հայրենիքի վրա, մեղադրելով, որ նա շեղվել է իր դավանած և պաշտպանած ուղղությունից և հակառակ իր մի ժամանակ դավանած սկզբունքներին մեծ տեղ է տալիս իր էջերում հարուստների ամուսնության և մահվան նկարագրություններին։