Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/494

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

4. Խաչատուր Միսաքյան — տես՝ Ա. հատորի ծանոթագրությունները։

5. Ստեփան Փափազյան, Պերճ (1839—1888) — նշանավոր հրապարակախոս և հանրային գործիչ։ Ազգային Ժողովի ազդեցիկ անդամներից. Խմբագրել է Ժամանակ կիսամսյա հանդեսր 1883—1868 թթ․։ Զբաղվել է նաև ուսուցչությամբ։ Հ. Պարոնյանի ազգային ջոջերից։

6. Սրվանձտյանց Գարեգին (1840—1892) — ականավոր գրող, բանահավաք, Սասունցի Դավիթ դյուցազնավեպի հայտնաբերողն ու առաջին գրի առնողը։ Գրել է Գրոց բրոց (1874), Հնուց նորոց (1874), Մանանա (1878), Թորոս ախպար (Ա. հտ. 1879, Բ. հտ. 1885)։ Համով հոտով (1889) և այլ երկեր շատ ինքնատիպ և հայադրոշմ ոճով, ճկուն և արտահայտիչ լեզվով։

7. Մնակյան Մարտիրոս (1837, ըստ այլ աղբյուրի՝ 1840—1920) — ականավոր դերասան և ռեժիսյոր։


ՄՈՏԱՆ

1. Մոտան — Պոլսո Քաղքեդոնի (Քատրգյուղ) ծովափի անունը։

2. Խոսքը Եղիա Տեմիրճիպաշյանի մասին է։

3. Պետո (Պետրոս) — պոլսահայ նավավար, որ փրկեց խեղդվելու փորձ անող Եղիա Տեմիրճիպաշյանին։


ԲԱՐՈՅԱԿԱՆԻ ԿՌԻՎԸ

Ուղղված է ութսունականների ռեալիստական շարժման, առհասարակ ռեալիզմի հակառակորդների՝ մամուլում արած խծբծանքների դեմ։

1. Ֆանի անուն է, որով խորագրված է երգիծաբան Հ. Ալփիարի սիրային մի նորավեպը («Մասիս», 1893, թիվ 3995)։

2․ Ֆրանսական գրական պարբերաթերթ։


ԱՆԳԻՐ ԴՊՐՈԻԹՅՈԻՆ ԵՎ ԱՌԱԿՔ

Վերոհիշյալ գիրքը առակների բավական ստվար ժողովածու է (ինը շարք), ընդարձակ առաջաբանով, որի մեջ Վ. Տեր-Մինասյանը խոսում է բանահյուսության և գուսանական ստեղծագործության մասին, ինչպես և առակների մասին։ Գրքի Ա. հատորը լույս է տեսել 1893 թվին Պոլսում, որը և գրախոսել է Զոհրապը, իսկ Բ. հատորը՝ Անցիր դպրություն և հին սովորույթներ խորագրով, լույս է տեսել 1894 թվին։

1. Իզմիրյանց մրցանակ — տես՝ Ա. հատորի ծանոթագրությոմւները։


ՏԵՏՐԱԿԵՍ ԷՋ ՄԸ

Այս երգիծական թերթոնը գրված է ութսունականների երկերը «անբարոյական» համարողների դեմ։