Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/50

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

իր անթիվ թախանձանաց վրա բնավ չէր գացած անոթ տունը և չէր ճանչցեր անոր ընտանիքը։

Տիգրան այն գիշերն առաջին անգամ լինելով կը պատահեր այս կնոջ։ Ինքնիրեն երևակայեր էր երբեմն զայն գեղեցիկ, շատ գեղեցիկ ու նույնքան վատ ու անմիտ։ Այս տեսության մեջ Տիգրան իր դատողությունը մասամբ միայն կրցավ հաստատել. հիրավի գեղանի կին մէր երիտասարդության ու վայելչության բոլոր հրապույրներովը, բայց չի կրցավ անոր խոսակցությունը սեթևեթ ու սնոտի վճռել, ընդհակառակն պարտավորեցավ ինքնիրեն խոստովանիլ թե լավագույն ընկերական դասուն մեջ հազիվ անոր մի քանի նմանյաց հանդիպեր էր։ Սակայն Տիգրան անձնատուր չեղավ այս նպաստավոր դատողության՝ զոր առանց կամենալու կազմեր էր. նրբամիտ, հրապուրիչ և խելացի կին մէր թերևս, բայց երբեք Տիգրան չէր կրնար մոռնալ այն տարաբախտ՝ վերջավորությունն որ իր թշվառ բարեկամին վիճակեր էր։ Ուստի կծու ու խրոխտ կերպով պատասխանեց անոր, և իր խոսքերով դաշույնի հարվածե ավելի խոր արյունեց անոր սիրտն, առանց սակայն բառ մարտասանելու անցելույն վրա։

Մանկամարդ կինը խռովեցավ, այլ չընկճեցավ. Տիգրան արցունքի կաթիլ մը նշմարել կարծեց անոր գեղեցիկ աչքերուն մեջ երբ անհաստատ ու ուխտադրում աղջկանց ակնարկություն մըրավ։

— Որչափ ալ խիստ ըլլա ձեր վճիռն, ըսավ Սուրբիկ տրտմությամբ, ես զայն անիրավ համարողներեն չեմ։ Որչափ ալ անփորձառու աղջիկ մը լինի ուխտադրուժ անձն, անոր հանցանքն ո՛չ ոք ինձմե ավելի անքավելի կը դատե. ուրիշ մը իմ տեղս կրնար ձեզ պատասխանելով ըսել թե դեպքերը կամեցողութենե զորավոր են, թե նորատի աղջիկ մը, ենթակա ամեն տեսակ ճնշմանց, գուցե ամենեն տկար էակն է պատահմանք դիմագրավելու համար ու պետք չէ մեկ հանցանքով մուրանալ անոր ազնիվ զգացումներն, ոչ, ես ասոնց և ոչ մին կըսեմ․ ամեն հանցանք իր պատուհասն իր ծոցին մեջ կը կրե․ ի հարկ անգութ ու անողորմ լինել հանցավորին դեմ երբ ճակատագիրն ամենեն ավելի անողորմ է անոր։ Պետք է մոռնալ․