Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/51

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

այո՛, հավիտյան պետք է մոռնալ զայն, քան թե խոր քննեք անոթ ողորմելի կացությունը։ Թերևս անգութ մնալու սիրտ չունենաք և կարեկցության արժանի պատեք թշվառուհին։

Տիգրան այս լեզվին չէր սպասեր, կարծեր էր թե Սուրբիկ ինքզինքը պիտի պաշտպաներ իր հարձակմանց դեմ. սխալեք էր. նա այնպիսի բարձր ու վսեմ մտածություններով պատասխանեց որ Տիգրան բառ մը չի գտավ ավելցնելու։

Հիրավի նշանավոր մեկն էր այս կինը, նորա զգացմանք բարձրությունը չի ճանչնալ կարելի չէր։ Խոսք մը չի գտավ պատասխանելու. թերևս ուներ շատ ըսելիքներ, բայց ամուսնույն ներկայությունը կարգիլեր ավելի հառաջ երթալե. ուստի խոսակցության նյութը փոխեց։

Տիգրան իր պաշտոնին ու ասպարեզին բերմամբ մարդու հոգեբանական զգացումը, զորությունը, տկարությունն և բարեշրջումը ճանչցող և ուսումնասիրող մեկն էր։

Զարմանոք գիտեց այս դեռատի ու գեղանի կինն որո արտաքին վայելչությանը վրա կավելնար բարձր դաստիարակություն մը։ Տարօրինակ գաղտնիք մ՛էր անշուշտ, որ այսքան կատարելությամբ օժտյալ կին մը թերանար ամենանվիրական խոստմունքի մը մեջ ու սովորական խաբեբա մը լիներ։ Իգական սեռին հատուկ տկարությո՞ւն մէր այս թե հրեշտակի կերպարանքին ու ձևերուն ներքև ծածկված վատթարագույն էակ մ՛էր իր դեմինը։

Երեկույթը վերջանալուն Տիգրան աճապարեց ամենեն առաջ խույս տալու, բայց այցելության խոստում մը չի տված՝ իր ծերունի բարեկամին ձեռքեն չազատեցավ։

Հուզյալ ու խռովյալ զատվեցավ. իր համոզումը ծանր հարված մը կրեր էր այն գիշեր։ Մինչև այն օր անարժան արարած մը նկատած անձը լավագույն և ազնվագույն զգացումներով տեր մեկն երևցավ իր աչքին. իզուր ջանաց մաքառիլ այո տպավորության դեմ, իզուր ջախջախիչ ապացույցներ որոնեց ու գտնել կարծեց անոր դեմ, իզուր իր տարաբախտ բարեկամին սրտակտուր վախճանը հիշեց, սիրտն ու համոզումն ապստամբ մնացին մինչև վերջը։

Թերևս Սուրբիկ բռնության մը զոհն էր, թերևս հնազանդությունը