Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/53

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ըրավ և իր անհանգիստ հետաքրքրությունը մեղադրեց, բայց չի կրցավ մեկդի ընել։ Կրկին տեսակցության մը ակնկալությունը գամ զգամ զորացավ իր սրտին մեջ. ամեն օր կորաջեր այցելություն մընել և ամեն օր կը հապաղեր, օր մը մինչև Սուրբիկին տան մոտերը գնաց ու չի համարձակեցավ դուռը զարնել, և ետ դարձավ։

Այն ատեն երկչոտ անձկությամբ մը իր սիրտը քննեց ու մեկեն խորին և հայտնի կարեկցություն մը, համակրություն մը նշմարեց այս կնոջ մասին, կարեկցությո՞ւն... անշո՛ւշտ, ուրիշ ի՜նչ կրնար ըլլալ... ու վախցավ, ամչցավ թերևս ինքնիրեն իր հիմար սերը խոստովանելու..․։

Ի՜նչ, սիրե՜լ այն կինն՝ որ իր միակ մտերմին ատեն մը սիրուհին էր ու հիմա իր ամենեն ավելի հարգած անձին ամուսինն էր։ Տիգրան իր հանցանքին մեծութենեն սարսափեցավ. խղճմտանքն ու պարտականությունն իրենց խիստ և որոշ ձայնը լսեցուցին։ Տիգրան ինքզինքեն խույս տալ ուզեց իբրև մեծագույն չարագործե մը, ինքզինքը հանդիմանեց, պարսավեց, ո՛չ, ինքն այնչափ վատ մը չէր և չէր կրնար քինիլ, անտարակույս խաբված էր իր ճանաչողության մեջ. սիրե՜լ, ո՜ւսկից գտեր էր այս հոռի գաղափարը։

Ահավոր ու երկարատև պայքար մը տրվեցավ իր հոգվույն մեջ, քարսիրտ և օտարական բժիշկի մը պես ինք անձամբ քննել ուզեց իր վերքին ծանրությունն և պարզապես մահացու անբժշկելի գտավ զայն։ Ու երբ համոզվեցավ որ այս կինն իր ճակատագրին կիշխեր, երբ ճանչցավ թե իր սերն ուրանալն անօգուտ էր այլևս, այն ատեն իր ցնորած մտքին մեջ իր պարտականությունը փնտրեց ու չի գտավ։

Անշուշտ հանցավոր մէր, ոևէ գթության անարժան հանցավոր մը այս կինը սիրելուն՝ որ պետք էր իրեն համար կըրկնակի նվիրական ըլլալ։

Այս անակնկալ ու դժբախտ սիրո հետևանքը բոլոր իր արհավրալից ու կսկծալից պարագաներովն երևցավ իր աչքին։

Ինքն՝ որ այնքան հաջողակ էր ուրիշները պաշտպանելու արվեստին մեջ, զարմացավ որ ինքզինքն արդարացնելու բան մը չէր գտներ, հանկարծ սպառնալից ստվեր մը տեսնել կարծեց․․․