Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/55

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ատեն մը ամեն մտային աշխատություն դադրեցուց, իր աշխատության սենյակը ոտք չի կոխեց, գրական ամեն պարագում վերջացուց. և ուղեց ձեռքի աշխատություններով իր անձը հոգնեցնեք ու զբաղեցնեք, իր ծովեզերյա տան պարտեզին մեջ օրն ի բուն կը տեսնեին զինքը՝ որ տոկան գործավորի մը պես կաշխատեր. ի՛նչ կը մտածեր արդյոք երբ խոնշած ու քրտնաթոր հանգիստ կառնուր ծառի մը տակ, ակնարկը սևեռած ծովուն երերածուփ կոհակաց վերա։ Իրիկվան դեմ շրջագայություն կըներ հետիոտն կամ ձիով, կերթար որչափ որ կարելի էր հեռուն երթաք, բայց նախամեծար կը համարեք ամայի ու խոպան վայրերը, բազմությունը զինքը կը զայրացներ ու ամեն մարդկային ձայնե իբր վնասակար ու չարագուշակ հնչյունն մը կր խուսափեր։

Անցան քսան ամիսներ այս տրտում և անսփոփ կյանքով գարունը կը հաջորդեր ձմեռվան ցուրտ ու խոնավ օրերուն, օդերը պայծառացան, Վոսփորի ափունքը դալարեցան ու գեղեցկացան, և ամառվան՛ սովորական հյուրերը Պյոյուք-Տերե վերադառնալով նոր ոգևորություն մը բերին այս պահ մը ամայացած եզերքներուն։

Տիգրանի Պյոյուք-Տերեի մեջ բնակած տան կռնակը, քիչ մը ավելի վեր, ամառվան համար ուրիշ կոկիկ ու փոքրիկ քյոշկ մը կար պարտեզներու մեջ առանձնացած։ Այս քյոշկը բավական ժամանակե ի վեր պարապ՝ հինցած ու տխուր երևույթ մը ստացևր էր. անոր տերերը կենդանության նշան ցույց տված չէին և ոչ իսկ անգամ մայցելելու եկած այս սիրուն բնակությունն որ ճաշակի տեր մարդու մը ստացվածքն էր անշուշտ։ Տիգրանի տան ետին, ավելի բարձր ու բոլորովին ծովահայաց դիրքով, ընդարձակ ու զառիվեր պարտեզի մը մեջ, վայրի շագանակի ծառերե կազմված նեղ ու խորհրդաստվեր ուղիներով, առջևն հարթ ու ուղիղ, ուր 6—7 հատի չափ տերևախիտ ու հովասուն ծառեր շուք կուտային և որ կարծես ծովուն մեջն էր, այս մենակյաց բնակությունը մարդատյաց, բայց բնության գեղեցկություն ճանչցող մարդու կը վայլեր։ Անոր զմայլելի տեսարանը նույնիսկ Վոսփորի մեջ չէր գտնվեր, մեկ կսղմեն մինչև