Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/60

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մը ու հետո ջուրերը կերթային, մասնավորապես Քեսթնե—Սույին որ խորհրդավոր ու նսեմաստվր անտառի մը մեջ պայծառ ու անուշ ջրի աղբյուր մ՛է ու Ենի-Մահալլեցի բնակչաց մի զբոսավայրը. գիշերն երբեմն Պյոյուք-Տերեի գեղեցիկ քարափին վրա շրջագայություն մը կամ ծովուն վրա կոնտոլով պզտիկ պտույտ մը և երբեմն ծովեզերյա տան սրահին մեջ խոսակցություն մը պատուհանին քով լուսնի լուսով, ահա այս անձանց հաճույքն ու անցուցած կյանքն։

Ո՛չ իսկ բառ մը, խոսք մը կամ ակնարկություն մանցնելույն այս ներդաշնակ երանության մեջ. Տիգրան ամեն թբն մոռցած էր. Սուրբիկի հետ իր գորովն՝ եղբայրական անկեղծությամբ ու համարձակությամբ մը կը հայտնվեր և նորատի կինը միևնույն՛ անկեղծությամբ ու համակրությամբ կը տեսնվեր իրեն հետ։

Մտերմությունն այնչափ հառաջ գնաց որ օր մը Սուրբիկ, Տիգրանի անցյալ օրերը քննել ուզեց։

— Ոչ ոք չե՞ս սիրած մինչև այս տարիքը, Տիգրան, հարցուց անոր. քեզի պես անհանդարտ մեկը չեմ կրնար ենթադրեի որ անտարբեր կամ անփույթ մնացած լինի մինչև հիմա, ավելցուց խնդալով, նեղանաս կամ չի նեղանաս հոգս չէ, տեսնենք պատմե՛ մեզի քու հաջողություններդ ու սիրային արկածներդ։

— Ի՞նչ կը հասկնաս սիրային արկած ըսելով, թե որ այն խաբեբա զրախոսությունները կըմբռնես զորս երիտասարդ մը ու երիտասարդուհի մը առանց զիրար սիրելու անամոթ հանդգնությամբ մը իրարու կը կրկնեն, թե որ այդ տեսակ պատմություններ կուզես, տիկին, ի՞նչ մեղքս պահեմ, շատ ունեցել եմ մինչև ցարդ, իսկ թե որ ճշմարիտ, խորին ու սրտի կապ մը ըսել կուզես, ատիկա ունեցեր եմ ու չեմ ունեցեր միանգամայնդ պատասխանեց երիտասարդը ցած ձայնով՝ որուն մեջ Սուրբիկ իր կանացի փափկությամբ տրտմության ու դառնության շեշտ, մը նշմարել կարծեց ու խոսակցությունն հառաջ չի տարավ։

Տիգրան փոխադարձաբար կրնար հարցնել թե Սուրբիկ ալ այդ տեսակ սրտի կապ մը ունեցած չէր. բայց և ոչ մտաբերեց զայս։ Այս անքույթ երջանկության մեջ մոլորած երիտասարդին ակնարկն ու հիշողությունը ներկայեն անդին չէին, անցներ։