Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/62

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մը խնամեց իր ամուսինը, քսան օր հարկ եղավ անքուն անքունել անոր անկողնույն մոտ. դեղերը տալ, զայն սփոփել ու խնամել վարձկան ձեռքի գործ չէր և Սուրբիկ անձամբ իր պարտքը կատարեց, վտանգներն անցան բայց նախկին առողջությունը չի վերադարձավ, հիվանդությունն հաղթվեցավ մշտնջենական հետք մը թողլով սակայն հիվանդին վրա զոր անկարելի եղավ բուծեր Արամ էֆենտի ականջի ծանրություն մուներ, այս հիվանդությունն անոր լսողությունը խանգարեց, հիվանդն ոտքի վրա ելավ բոլորովին խուլցածդ ծանր հարված մեղավ ասի ծերունի մարդուն, հավիտենական զրկում մ՛էր ամեն հարաբերութենե։ Անփարատելի տրտմություն մեկավ իր վրա և իզուր ջանացին զինքն սփոփել, ամեն մարդ պարտավորեցավ գրով խոսիլ իրեն հետ։ Ամեն ձայնե զուրկ ու կարոտ մնացող այս մարդը չի կրցավ անտարբեր քաջությամբ մը դիմադրել այս աղետին, յուր անզբաղ օրերուն բոլոր հաճույքը խոսակցությունն էր զոր հարկ էր մեկուսի կողմ թողուլ, իր խլության պատճառավ պարտավոր էր մեկուսք մնալ այլևս իբրև խելագար հիմար մը. այլևս ընկերության մեջ չպիտի կարենար մտնել ծիծաղելի չըլկալու համար. երաժշտությունն և իր կնոջ դաշնակին ձայնը՝ զոր այնչափ կը սիրեր, ա՛լ իրեն համար չէին։ Նամանավանդ իր որդվոց ձայնը չի լսելը զինքը խիստ վշտացուց։

«Զավակներուս ձայնեն կարոտ մնացի», պատասխանեց անոնց՝ որք զինքը մխիթարելու համար ամեն ջանք կընեին։

Իսկ Սուրբիկ ի՞նչ կը մտածեր այս անակնկալ պատահարին առջև։ Իր ամուսնույն դժբախտ կացության վրա կատարյա, ու խորին ցավակցությամբ մը հանդերձ չի կրցավ ակնարկ մը չի դարձնել նույնիսկ իր գոյության վրա. հազիվ 25 տարեկան էր դեռ, երբ իր ծերունի ամուսնույն հիվանդ վիճակը՝ նոր տկարությամբ ծանրանալով, ընտանեկան կյանքը բոլորովին կը վերջացներ։ Ապաքեն քանի տարիներե ի վեր հիվանդոտ էրիկը դարմանելով անցուցած էր կենաց ու երիտասարդության լավագույն օրերն, այսուհետև այրի ու ծերացած կնոջ մը տխուր ու մռայլ ապագան վերապահված էր իրեն։

Հանկարծ անցյալ օրերը պատկերացան իր աչքին առջև