Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/64

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ճամփեն, երիտասարդներ չէին պակսած ականջն ի վար զմայլիչ ու ապահով նկարագրելու այն ուղին որ լի էր անհատակ անդունդներով։ Սուրբիկ մերժած էր ցայն վայր և գոհ էր խոտորած չլինելուն ուղղության ճամփեն, բայց ահա անոք ու միայնակ՝ դատապարտյալ ծերունվո մը հետ ինքն ա դատապարտված էր. անզգա մը չէր սակայն երբ երիտասարդական արյունն այնչափ ուժգին կը շարժեր իր սրտին մեջ, ծաղկահասակ ու գեղեցիկ՝ ինքն ալ միթե չէ՛ր դիտեր սիրեր Երիտասարդ կինն, առանց ոևէ փորձառության տեր լինելու, խորին գիտակցություն մուներ յուր տեսնված անձանց տրամադրությանց վրա ու իր կնային բնազդմամբ առաջին տեսութենեն ճանչցեր ու հասկցեր էր Տիգրանի համակրությունն, իսկ հիմա բոլորովին կը կարդար անոր սրտին խորն ուր խռովության հովեր կը փչեին։

Անփույթ ու շաղակրատ զվարթությամբ մը՝ սիրային լուրջ կապակցության մառաջքն առնել ջանացեր և հաջողեր էր ցայնվայր. Տիգրան անոր ընդունելության ձևերուն տակ չէր կրցած նշմարել երկյուղալի անձկություն մը. և հիմա որ ամուսնույն խուլնալովր գրեթե միայնակ ու առանձին կը մնար այս երիտասարդին հետ, վտանգւ մեծ և ահավոր էր. ո՞վ պիտի պաշտպաներ զինքը տկարության, անխոհեմության վայրկենի մը մեջ. ճակատագիրը կարծես չար սատանայի մը պես ամեն ջանք ի գործ կը դներ զինքը փորձելու, բայց գուցե իրեն չափ մեղքցվելու արժանի էր Տիգրանն ալ. Սուրբիկ երևակայեց զայն երբ լռիկ ու անձայն խույս կուտար իրմե և երախտագետ սրտով կը մտածեր այն անձնվեր զոհողության՝ որով երիտասարդն ինքը միայն տանել ուզեր էր դժբախտ սիրո մը բոլոր տառապանքն, այնպես թվեցավ հանկարծ իրեն որ Տիգրան իրեն մոտը կը ծնրադրեր ու ձեռքերը միացուցած սիրո ու տառապանաց խոստովանություն մը կըներ իրեն, անոր հեշտալի շունչը կարծես թե կը գգվեր իր դեմքը... Սուրբիկ սթափեցավ, դուրս ելավ դողդոջուն և պարտիզին զով ու ցրտին հողմն ամոքեց անոր հրատապ ճակատը...։

Այսպես նոր նոր շփոթություններ կը պատրաստվեին մոտավոր ապագայի մը մեջ, ընտանեկան հորիզոնին վրա սև կետեր