Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/65

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կը տեսնվեին, նախակարապետ մեծ ու խռովահույզ մրրիկներու։

Արամ էֆենտիի ապաքինութենեն վերքն ապրելու եղանակնին փոփոխություն կրեց։ Այս բարեսիրտ մարդն՝ այնքան ծանր հարվածի մը ներքև ընկճված՝ գրական պարապմանց տվավ ինքզինքն ու առանձնացավ, բայց անխիղճ ու եսասեր մեկը չէր որ իր ճակատագրին բոլոր դառնությունն իր ամուսնույն վրա աչ բեռնավորեր, ազատամիտ փիլիսոփա որ իր ընկերական կենաց բոլոր անպատեհ կողմերը կը ճանչնար, գիտցեր էր գեթ իր անուշ բնավորությամբ լնուլ տարիքի հեռավորությունն՝ որ զինքն իր կնոջմեն կը բաժներ և հիմա բնավ չէր ուզեր երիտասարդ ու անփորձ կնոջ մը քավել տաք անհեռատես որոշման մը հետևանքը զոր ինքն իր բոլոր փորձառությամբը չէր գուշակած ատենով։

Ուստի կնոջը գրեթե բռնությամբ հրամայեց իրեն հետ չառանձնանալ։

«Ինձ համար որդի մը ու քեզ համար եղբայր մ՛է Տիգրան, ըսավ Սուրբիկին, կուզեմ որ առաջվան պես ուրախ ու ազատ ապրիք. հարկ չէ որ. ես այ ընկերանամ ամեն ատեն ձեզի, ես այսուհետև չեմ կրնար շարունակ դուրս ելնել ևդղուն ինձ հետ բանտարկյալ մի մնար»։

Հիրավի, եղբայր մէր Տիգրան Սուրբիկին։ Այս հեռադես մարդն անկեղծությամբ մը կըսեր այս խոսքերն ու այս անխորհուրդ առաջարկին վրա չէր խորհած երբեք։

Ո՛չ. այնքան պարզմիտ մեկը չէր որ առանց կշռելու հետևանքն այս աստիճանի թույլտվություն ու ազատություն շնորհեր իր երիտասարդ կնոջը։

Ծերունի պաշտոնատարը շատ և շատ անգամ խորհած իր ընտանեկան կացության վրա և քանիցս զղջացած էր անտես ըրած լինելուն այն առաջին պայմանն՝ առանց որո ամուսնությունն անհամ կատակերգություն մը կը լինի եթե ողբերգության չի դառնա։

Զղջում մը կար այս մարդուն սրտին մեջ. ճշմարիտը խոսելով չէր կարող իրեն հետ հավասարապես պատասխանատու համարել իր կինն ալ այս անպատշաճ միացման մեջ և