Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/67

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Սուրբիկին քով. իր բոլոր բարեկամության հակառակ, այս էր մարդկային սրտի տկարությունն, գրեթե գոհությամբ տեսավ Արամ էֆենտիի մենավոր մնալը. բայց զայն առանձին չի թողուց. երբոր Արամ էֆենտի իր աշխատության սենեկեն դուրս ելներ, Տիգրան անոր քով կը կենար միշտ ու մերթ գրավոր խոսակցությամբ և մերթ պեզիկի խաղով կանցունեին միասին քանի մը ժամեր։

Խոսրով շուտով հառաջացեր էր իր կանխորոշ ճամփուն մեջ, դատավորական ասպարեզն, օրինական ճշտությամբ սահմանափակ գտնվելով, առաջուց ի վեր անհարմար թված էր իրեն, ուստի շուտով թողաց իր ընդհանուր դատախազի օգնականի պաշտոնը վարչային բարձրագույն պաշտոնի մը փոխարեն։

Այս երիտասարդը՝ դյուրին ու արագ հառաջադիմության մը անհրաժեշտ եղող բոլոր պայմաններն իր անձին վրա կը բովանդակեր։

Նա ուներ մեծեր ու դեմ հլու ու ստրուկ հնազանդություն, ազդեցիկ անձանց մերձավորություն և անոնց թով այն ողոքիչ ու շողոքորթ զվարճախոսությունն՝ որ երբեմն խեղկատակություն կր կոչվի ու շատ անգամ ճշմարիտ արժանյաց տեղ կը բռնե։ Այս միջոցավ ստացել էր նա զորավոր պաշտպաններ։

Միանգամայն հաջող ամուսնությամբ մը իր դրամական կացությունն ապահովեր էր, առանց վարանելու ամուսնանալով հարուստ ու գեղանի աղջկան մը հետ որո բոլոր պակասությունն՝ ատենով հայրենի տունեն փախուստ տված լինիլն էր երիտասարդ դասատուին հետ։ Հազար ոսկի օժիտ պիտի տար անոր հայրը՝ մեծահամբավ դրամատեր մը որ կառավարությունն ու հասարակությունը կողոպտելով ձեռք բերած էր իր հարստությունն և զոր քրտինքով ու պատվով ձեռք բերված կանվաներ։ Սակայն հակառակ իր մեծ դիրթին ոչ ոք իր աղջիկն ամուսնության ուզած էր և անոր աղմկալից անցյալն ատեն անցնելով մոռցված չէր։

Խոսրովի պես դրամի կարոտ ու պատվո մասին ներողամիտ անձ մը միայն անոր ամուսին կրնար լինիր Բարձրանալու մշտատև տենչեն բռնվող այս մարդուն աչքին ամեն ինչ՝ բարեկամություն