Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/71

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ի շնորհս Եվգինեի բերած օժիտին և իր ամսականին Խոսրով Պոլսո առաջնակարգ էֆենտիներեն մեկն էր հիմա, իր կնոջ բերած գումարր քոնսոլիտեի խաղով ստացված մեկ երկու հաջողությամբ կրկնապատկված ու եռապատկված էր և Խոսրով՝ շահադիտության մեջ հանդուգն ու անվախ՝ վերջին բախտով մը մեծ հարստություն մը շինել ու այնպես քաշվիլ կուզեր այդ վտանգավոր խաղեն։

Մեկ օրվան մեջ հարյուր ոսկի շահիլ կամ կորսնցնելու վարժվող մարդ մը խնայողության տեր չէր կրնար լինիլ որ Խոսրովի քոնսոլիտեի ելևէջին պատճառած շահերուն մեջ իր տանը համար ըրած մեծ ծախքը չնչին բան մ՛էր։

Կարոտության մեջ նվաստ ու ստրուկ եղողն հարստության մեջ ամբարտավան կըլլա. նոսրով հազարավոր ոսկիներուն հայվոց հետ շուտով հինավուրց ազնվականի մը բոլոր ձևերը սորված էր։

Այս էֆենտին մոռցած էր անշուշտ հայրենիքեն հետիոտն Պոլիս գալը կամ տնտես ախպոր ավելցուկ հացի կտորներն, երը իր հյուրերուն գանգատող ձայնով մը Հեռալին և Պյուռկիին կոշիկներեն կամ Լըպոնին կերակուրներեն կը դժգոհեր։

Իր ազգային գաղափարաց գալով, իբրև նորահաս հարուստ մը՝ վարչության, ժոզովոց և երեսփոխանաց վրա ծիծազելու իրավունք ուներ, բայց Խոսրով խորամանկ փառասեր մէր որ այդ ժողովոց մեջ ձայն ու իշխանություն ունենալը չարհամարհեց։

Աոաջին պաշտոնատարը չէր նա (և անտարակույս վերջինն ալ չի պիտի ըլլար) որ ազգին մեջ ազդեցություն ունենալն իր դիրքին օգտակար կերպով ծառայեցնելու գաղափարն հղացեր էր։ Այս օրինավոր ակնկալությունն՝ ի վաղուց անտի շատ քիչ անգամ ի դերև ելած է որպեսզի նորեկներ ադոր ճշմարտությունը չըմբռնեն։

Մեկ նամակով Խոսրով իր հայրենիքեն երեսփոխան ընտրել տվավ ինքզինքն Ազգային ժողովին, իսկ հոն խոհեմությունը ձեռքե չի թողուց ու խորագետ ճարտարությամբ ձեռք բերավ ազատամիտ ու ժողովրդական երեսփոխանի անունը զոր պաշտոնատար երեսփոխանները խիստ քիչ անգամ ստացած են։