Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/75

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մը չափ կը սիրեր զայն։ Այդ օրենքը ջնջելու պահանջումն իր աչքին ոճիր մ՛էր։

Ամենքը պահ մը լսեցին այդ մեծարելի ծերունվույն ձայնին առջև։

— Կը հիշեցնեմ Դիվանին, աղաղակեց նա, որ Սահմանադրության դեմ խոսելու ազատություն չի կա այս ժողովին մեջ․ խոսելու ազատությունն հոդ կանգ կառնու. Դիվանին պարտքն է ժողովին կամքն հարցնել իմանալու համար թե կը հաճի ատենաբանին մտիկ ընել։ Ներեցեք որ ըսեմ նաև թե Դիվանին վեհերոտ ընթացքը ժողովին անարգանք մ՛է։

Որոտընդոստ ծափահարություն մը մեկ կողմեն, գոռ ու գոչումը մյուս են, վերսկսան մեծագույն սաստկությամբ։

Նախատինք չի բավեցին, Խոսրովի հակառակորդը քաջալերվեր էին ու ամենեն ծանր ամբաստանություններն ապտակի պես անոր երեսին կը զարնեին։

Վերջապես Դիվանին և քանի մազդեցիկ երեսփոխանաց օգնությամբ վայրկյան մը կարգը վերահաստատվեցավ ու քվեարկության արդյունքն, ատենաբանն ունկնդրելու մասին, բացարձակ առավելությամբ «ոչ» մը երևան հանելով, Խոսրովի բոլոր հատակագիծներն հիմնահատակ կործանեց։

Վար իջավ բեմեն, կաս կապուտ կտրած ամոթեն ու բարկութենեն, բայց դեռ խրոխտ ու սպառնալից մեկնեցավ ժողովենք մեկտեղ տանելով իր կործանյալ հույսերուն հետ վրեժխնդրական պատրաստություններ։

Խոսրովի մեկնելովը բեռ մը կարծես վերցավ ժողովին սրտին վրայեն. այն մարդուն վախեն ոչ ոք իր համոզումը կրնար ազատությամբ հայտնել, այդ մարդն օտարական մէր, անոր հեռանալեն վերջն ամենքն իրենց լեզվին տվին. մին պարսավանաց քվե մը առաջարկելու չափ հառաջ գնաց, ժողովն ազգասիրական եռանդով մը հուզված էր, երեսփոխանները զիրար կը շնորհավորեին, ու այսպես վերջացավ այդ նշանավոր ու պատմական նիստը։

Խոսրով տուն դարձավ։ Եվգինե դուրս ելած ու վերադարձած չէր դեռ, թեև ժամը 12ի մոտ էր, Խոսրով՝ արդեն ցասմամբ լեցված, իր կնոջ ընթացքն աններելի դատեց, ընտանեկան