Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/8

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ուսանողն՝ ամեն բանի փափագող ու ամեն բանե զուրկ հեգնող ու դժգոհ անձնավորություն մէ։

Այն երեք պատանիներն՝ որոց պատմությունը կստանձնենք, Փերայի Համալսարանին ազատ ուսանողներեն էին, ատեն մը երբ իրավաբանական ու երկրաչափական ճյուղերը կը դասախոսվեին հոն։

Երեքն ալ առանց ընտանիքի ու առանց ստակի երիտասարդներ էին. ի՞նչպես գտեր էին զիրար. պարզապես Համալսարանին մեջ հանդիպելով, միատեղ ճամփորդությունը միշտ բարեկամություն հառաջ կը բերե և ուսանողությունը ճամփորդությանը լավագույնն է. ուստի շուտով մտերմացեր էին այս երիտասարդներն որք միասին ճամփա ելած էին դեպի անծանոթն։

Քսակնին սովորաբար պարապ, ու պարտավոր գոլով երբեմն ցերեկվան ճաշն առողջապահիկ կանոնաց հակառակ և հետևաբար ավելորդ դատելու, այս պարոններն երբեք չէին մտաբերած բախտին խստությանը դեմ գանգատելու, բարձրագույն գիտությանը հետևելով, քիչ շատ փիլիսոփա, այլ զվարթ փիլիսոփաներ էին ասոնք։

Դասախոսությանը ժամը լրանալուն պես, այս երիտասարդներն՝ իբրև Փերայի փողոցներուն մշտաշրջիկ ոգիներն՝ վարձու սենյակ որոնելու պատրվակավ տուներու մեջ փակված գեղուհիներն երևան հանելը բան գործ ըրած էին իրենց։

Բայց այս ձրի ու հաճոյալի պարապումը երկար չի տևեց, բաղդատաբար շատ կարճ միջոցի մեջ, վարձու տուն կամ սենյակ ունեցողներուն ամենքն ալ այս երեք թափառիկ այցելուները ճանչցան և իրարու ճանչյցուցին, այնպես որ օր մը բոլոր տուները փակ գտան իրենց առջև։

Այս կացությունը ծանր էր ու չէր կրնար շարունակեի երեք բարեկամներուն ամենեն հանճարեղին կիյնար ճար մը մտածել, գյուտ մը ընել, եթե ոչ ուսմանը մեջ անուն ստանալու գոնե ամենօրյա նոր զբոսանք մը հնարելու համար։

Հարկը մարդս հնարամիտ կընե։

Փերայի տանուտյարք առավոտ մը տեսան երկրաչափական