Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/81

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

բուռն սիրո արտահայտությունն այն մարդու կողմե որ իր էրիկն էր, վերջապես զինք վախով լեցուց։

— Տղա մի՛ ըլլար, ըսավ վերջապես իր էրիկն ոտքի վրա հանելով, անդին նստե, ծառաներն ի՞նչ կըսեն հիմա։ Եվգինեի ձայնն հանդարտ, դրեթե քաղցր էր․ Խոսրով ուրախութեն և արբշիռ եղավ։

— Ես քու դերիդ, քու շունդ եմ, Եվգինե, ըսավ այս հիմար մարդը բոլորովին խելացնոր։ Ինչպես կուզես այնպես վարվե հետս, բայց մի՝ սրդողիր ինձի հետ. գնա՝ զվարճացիր, դուն զվարճությունը կը սիրես, ես ալ քիչ մաշխատություն ունիմ, քեն մի՛ պահեր ինծի դեմ. սիրույս չափազանցությունը զիս հուզեց, դիտես որ միշտ քու հաճոյիցդ համակերպած եմ։

Ու այն օրեն Խոսրով իր կնոջ ճշմարիտ դերին ու շունը դարձավ, մեծ պահանջումներ չուներ, իր կնոջ մեկ ժպիտը կամ հողմահարով երեսին զարկած մի փոքրիկ ապտակն իբրև գգվանք կը բավեր, այն օրվան կռիվեն վերջն, ա՛լ Խոսրով բնավ չհամարձակեցավ կնոջն ո՞ւր երթալն, որի երթալն հարցնեք կամ փնտրել, կնոջը բարի կամեցողությանը ձգված էր այս կետն որ քիչ կարևոր չէր, քանի որ Խոսրովի ձեռքն հասած անստորագիր նամակներ իր կնոջ այցելությանց վրա տարօրինակ մանրամասնություններ կը հաղորդեին։

Հանկարծ իր կինը տունեն ունեցած բացակայությունը վերջացուց. Խոսրովի անհավատալի թվեցավ առջի բերան ասիկա, իրեն հաճելի՞ ըլլալու համար արդյոք Եվգինե տունը կը կենար։

Ամուսնույն այս քաղցր տարակույսը շուտով փարատեցավ։ Դյուրությամբ նշմարեց որ իր պրիչի ընկերներեն հարուստ վաճառական մը, որու հետ գիշերներն, ուրբաթ ու կիրակի օրերը կը միանային թուղթ խաղալու համար, իր կնոջ համակրությունը շահած կերևեր, հասկցվեցավ որ Եվգինե հատկապես անոր թուղթի համար իրենց տունը գալիք օրերն այցելության չէր երթար։

Խոսրովի այս խաղի ընկերը՝ պարոն Մարեմյան՝ ամենեն դյուրավ հաղթվող ու ամենեն առատաձեռն թուղթ խաղացողներեն մին էր. նամանավանդ Խոսրով քանիցս փոխառություններ