Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/82

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ըրեր էր անկից և չէր կրցած դեռ վճարեր Մարեմյան առանց նախկին հաշիվները պահանջելու ի հարկին անոր ծառայություն ընելու պատրաստ մեկն էր. այսպիսի մարդե մը անկարելի էր հարաբերությունը կտրել։ Այր ու կնոջ սիրալիր ընդունելությանը վրա հետզհետե այս վաճառականը տանը մեջ անպակաս հյուր մը կամ լավ ևս է ըսել տանուտեր մը եղավ։ Խոսրով ցորեկվան ու իրիկվան ճաշի թող չէր տար զայն, վասնզի երկու հարյուր ոսկվո նոր փոխառություն մ՛ ընելու վրա էր. նեղությունը շատցեր ու պահանջատերները տան դուռը ձեռք առեր էին։

Բայց Եվգինե ինչպես զատվեր էր իր բազմաթիվ մտերիմներեն։

Եվգինե քծնող ու հեգնող բնավորություն մուներ. հարուստ վաճառականը մինչև ցայն վայր ծանոթ էր իրեն այս կամ այն դերասանուհվույն համար ըրած շռայլ ու խելառ ծախքերովը։

Եվգինե իր ամուսնույն բերնեն անգամ բանիցս լսած էր անոր արտակարգ նվերները։

Կանանց համար ամեն զոհողություն ընելու պատրաստ երևցող այս մարդն իր հետաքրքրությունը շարժեց. մոտեն ճանչնալ կուզեր թե ի՛նչ տեսակ անձ մ՛էր այս Մարեմյանը. ուստի իր սովորության հակառակ ուրբաթ օր մը դուրս չելավ ու էրկանր պրիչի խաղին ներկա գտնվեցավ. անխելք մեկը կարծեր էր զայն, բայց տեսավ որ խոսակցության մեջ ցավական հանճարեղ էր. իր համբավավոր ու մեծածախ արկածներուն վրայոք եղած կատակներու մասին՝ իշխանի մը վայելուչ համեստությամբ ու փորձառու սիրահարի մը պատիվ բերելիք գաղտնապահությամբ պատասխանեց նա։

Այս համեստությունն ու գաղտնապահությունը խիստ հաճելի երևցավ Եվգինեի. անոր վայելուչ շարժմունքն ու ձևերը, հագուստն ու խոսակցությունը լավագույն տպավորություն հառաջ բերին։

Մարեմյան ամուրի հետևապես ազատ էր․ երեսունևհինգ տարեկան կար ու հետևապես պատանի սիրահարի մը նման փոփոխամիտ չէր. իր էրկանը մտերիմն էր և հետևապես անոր հետ տեսնվելու մեջ դժվարություն չկար, հարուստ էր և հետևապես