Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/86

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Եվգինե դեռ բացորոշ կերպիվ անոր հարաբերությունը չէր տեսած իր տարփավորին հետ բայց մեծապես կը կասկածեր որ համբույրի ու գրկապնդման գլուխները շատոնց ի վեր կը կարդային նոքա առտուները Մարեմյանի սենյակին մեջ ուր սպասուհին հագուստները մաքրելու ու նախաճաշ տանելու համար կերթար, մինչդեռ ինքը՝ շնչհատ, գունաթափ ու դողդոջուն, ոտքին ծայրերուն վրա կոխելով, փակ դրան ետևեն անոնց խոսակցությունն ըմբռնել կը ջանար։

Այո՛, պարտավոր էր դեռ քիչ մալ համբերել, թե որ նոր կռիվ մըլլար Եվգինե իր սպասուհվույն քով պզտիկ պիտի մընար. ուստի օգուտ չի կար անտարբեր դարձող տարփավորի մը գլխու ցավ տալե. իր արցունքն՝ որ անպակաս դարձեր էր, մեկու մր չպիտի ցույց տար. գաղտնի, ամենեն գաղտնի պիտի պահեր իր ցավն ու վիրավորյալ անձնասիրությունն և գոհ ու զվարթ դեմք մը պիտի զգենուր առաջվան պես ամենուն դեմը։

Գարունն եկեր էր և Մարեմյան՝ Խոսրովի նոր պաշտոնի մը համար աշխատելով հանդերձ ծախուց մասին դժվարություն հարուցած չէր։ Վերին Վոսփորի մեջ տուն բռնել որոշեր էին այն տարի և Եվգինե՝ որ Ենի-Մահալլեն կը սիրեր՝ աոաջարկեց հոն անցունել ամառն։

Ենի-Մահալլե՝ ամառը մեծ մասամբ հայաբնակ՝ հայաբնակ վայրերու ամեն թերություններն կամ առավելություններն ուներ. հեռավորագույն գյուղերու մեջ ամեն ընտանյաց մեջ անցած դարձածը հոն կը պատմվեր ու կը քննվեր։ Ձոն՝ Մարեմյան՝ քիչ ատենեն վերջը տեղեկացավ ի մեջ այլոց, թե Տիգրան՝ որո մի քանի անգամ ջուրերը հանդիպեր էր նորատի կնոչ մընկերացած, հարուստ փաստաբան մէր որ Պյոյուք-Տերե կը բնակեր և ըստ երևույթին այդ ընկերացած կնոջ տարփազորն էր։

Մարեմյան՝ մեկ տեսնելովը Սուրբիկի հավներ էր. անոր վրա զտեր էր միայն այն պարզության շնորհն որ պարկեշտության հատուկ է, և որ անառակ մարդոց աչքին ամենեն մեծ հրապույրն է։ Իր մեծ ճանաչողությամբ, հասարակաց տեղեկության հակառակ, անմիջապես հասկցեր էր որ անոր երիտասարդ ընկերը տարփավորի մր ձևը չուներ բնավ։