Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/88

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ու ուրախությունը զսպել։ Խոսրով ալ անտարբեր չի կրցավ մնալ. այո՛. միշտ այն անկեղծ բարեկամն էր այս երիտասարդն որո այնքան բարիքը վայելած էր։

Զիրար հարցուցին, իբրև թե ճամփորդութենե վերադարձած լինեին.

— Ենի—Մահալլե եկանք ձեզի մոտ ըլլալու համար, ըսավ Խոսրով, հուսամ որ գոնե ասկե վերջը չես մոռնար զիս։

— Ո՛չ, ո՛չ, պատասխանեց Տիգրան, բայց դուն. ալ մեզ մինակ մի թողուր. երեք հոգի եղանք հիմա, Արամ էֆենտին շատ դուրս չելներ, բայց դուն կրնաս գալ, գոնե պուտ մը կրնանք դարձնել և ժամանակը կանցնի։

Պրիչի փառթի՞ մը. ասիկա Խոսրովի համար հաճելագույն առաջարկ մ՛էր։

Այսպեսով հաստատվեցավ նորեն տեսությունն այս երկու վաղեմի ընկերաց մեջ. Խոսրով քանիցս եկավ Տիգրանի տունն և մի քանի անգամ Եվգինեին հետ միասին պատահեցան անոր Պյոյուք—Տերեյի մեջ. Տիգրան պարտավորեցավ փոխադարձ այցելություն մը տալ, բարեբախտաբար Մարեմյան՝ հոն չէր ու երիտասարդը չէր պիտեր իր բարեկամին ընտանեկան կացությունը։

Տիգրան՝ Խոսրովի հետ կրկին տեսնվելովն իր առջի անձնվիրության փորձը տվավ։ Բարեկամներ ուներ ազդեցիկ։

— Դատական պաշտոն մը կուզե՞ս, ըսավ օր մը Խոսրովինք թերևս կրնամ առնուլ, բայց դուրս երթալ հարկ պիտի ըլլա։

— Ինչ ալ ըլլա կընդունիմ, պատասխանեց նա, պաշտոնանկ մնալը զիս կը հուսահատեցնե։

Ու շաբաթ մը անցնելե վերջը Սեբաստիո մեջ երեք հազար զրուշով պաշտոնի ավետիսը ստացավ։

Խոսրով հիրավի հուսահատ վիճակի մը մեջ մնացեր էր․ աչվըներն լեցվեցավ երբ իր բարեկամն եղբայրության այս վերջին ապացույցը տվավ։ Անոր ձեռքը համբուրել ուզեց...։ Եվպինե ալ իր շնորհակալությունը հայտնեց։ Եվ այս միջոցավ իրենց կապակցությունն ավելցավ։

Մարեմյանի փափագած բանն էր այս մտերմության հաստատությունն. միայն այս հինավուրց անառակը կը վախնար