Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/89

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

թե խիստ գեշ տպավորություն մ՛ըրած կրնար ըլլաք Տիգրանին վրա ամեն կողմ Սուրբիկի հետևած ըլլալովը ու երբ հասկցեր էր թե Արամ էֆենտիի կինն՝ անոր բացառիկ պաշտպանության ներքև էր, որոշեր էր Տիգրանի թե ոչ բարեկամությունը, գոնե չեզոքությունն ստանալ։

Մյուս կողմե Եվգինե խորամանկ ու բարկացոտ էր. ուստի իր այս նոր տարփանաց վրա ոևէ կասկած գտնվելու չէր, վասնզի Եվզինե կարող էր ի դերև հանեք իր բոլոր խորհուրդներն և գիտեր թե նա իր սերբ պաշտպանելու համար ամեն միջոց ի գործ դնելու մասին վար անող կին մը չէր։

Ուստի ուշադրություն ըրավ Տիգրանի այցելության եկած ժամանակ էվգինեի տունը չի գտնվելու, միանգամայն դա գրելուց այն ուշագրավ հետազոտությունը զոր Սուրբիկը դուրսը պատահած ժամանակ սկսեր էր։ Կատարյալ, խաբվելու չափ կատարյալ անտարբերություն ցույց տվավ անկից վերջն ամեն ատեն որ հանդպեցավ անոր։

Արարատյան Ընկերության դաշտային պարահանդեսն ամենուն միտքն է դեռ. պոլսեցվոց այս տեսակ շքեղ երեկույթ մը քիչ անգամ պատրաստված է։

Շաբաթ մառաջ ամեն ոք պատրաստության մեջ էր, Հայերը շռայլության մեջ միշտ հառաջագիմությամբ փայլած են։

Հաշիվ եղավ որ այն շաբթուն Փերայի խանութներուն տարվույն մեջ ամենեն շատ առևտուրն ըրած միջոցն էր։

Ամեն կողմ խոսակցության նյութն այս պարահանդեսն էր։

Արամ էֆենտիի տունն ալ ուր պրիչի փառթի մը կը խազցվեր, նույն երեկույթին վրա էր խոսքը։

Սուրբիկ՝ իր բոլոր փափագին հակառակ երթալու կամք չէր հայտներ. Տիգրան բան մը չէր ըսեր ու Խոսրով միայն կը պնդեր երիտասարդ կնոջ որ ներկա գտնվի.

— Իմ կինս ալ հոն պիտի ըլլա, կըսեր, տեսակցության առիթ մը կունենաք։

Իսկ Արամ էֆենտի բռնադատեց որ Սուրբիկ անպատճառ երթա պարահանդես, հարկ եղավ ուրեմն համակերպիլ. բայց կես գիշերեն ժամ մը վերջը պիտի դառնար։