Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/95

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Ես չեմ պարեր, տիկին, ըսավ Խոսրով, և կը վախնամ որ զձեզ չի Նեղացնեմ։

— Ես ալ պարելե շատ չեմ ախորժիր. արդեն շատ կենալու դիտավորություն չունիմ. ամուսնույս խոսք տվի շուտով դառնալու ու թերևս հիմա ինձ կսպասե։

— Ո՜հ, դեռ շատ կանուխ է, ավելցուց Խոսրով։

Ու այսպես քիչ մը ատեն խոսեցան դեռ պարահանդես եկող կանանց, անոնց հարդարանաց, Արարատյան Ընկերության ու այն գիշերվան հասույթին վրա։

Խոսրով հասկցավ որ Սուրբիկ նեղացած էր, բայց չէր գիտեր ի՛նչ պատճառավ. թերևս պարելը կը սիրեր, ու ինքը չէր կրցած անոր հաճոյանալ։

Այդ միջոցին Մարեմյանը տեսավ որ իրենց մոտ մի քանի հոգվո հետ կը տեսնվեր. Մարեմյան մոտեցավ ու իբրև թե նոր նշմարելով իր բարեկամին քովի կինը, խոնարհություն մըրավ անոր առչև. խոնարհություն՝ որ սովորական կերպիվ գլուխ ծռելե ավելի մանկամարդ տիկնոջ համար զմայլում ու անձնվիրություն կը նշանակեր։

Սուրբիկ անմիջապես ճանչցավ մեկ քանի ամիս առաջ ստվերի պես ամեն կողմ իրեն հետևող անձը։ Բարեկիրթ մեկը կերևեր նա. լավ կը խոսեր ու քաղաքավար ու հարգալից մեկն էր։

— Հիմա շատ չեմ պարեր ալ, տիկին, կըսեր նա, այնպիսի խոնարհ ձայնով մը որ տարօրինակ կերպիվ փայփայիչ շեշտ մը ուներ, և շիտակն ըսելու համար թերևս չեմ կրնար պարել, պատանեկան աշխույժն ու եռանդը շատոնց լքեցին զիս, ավելցուց նա տրտում ու գլխիկոր։

Պատանի մը չէր դիմացինն անշուշտ, բայց Սուրբիկ առողջության բոլոր ձիրքերով օժտյալ, հասուն տարիքի տեր մեկը տեսավ գնա։ Տղա մը չէր Տիգրանին պես անխոհ՛եմ ու անզուսպ փորձառու ու հաստատամիտ մեկը կը թվեր։ Իր բոլոր վարմունքին մեջ Սուրբիկի համար վիրավորիչ լինելիք բառ մը կամ ակնարկ մը չունեցավ և բնականաբար երիտասարդ կնոջ հետ շրջագայություն մընելու առաջարկը չի կրցավ մերժվիլ։

Թև ի թև, սովորական խոսակցությամբ մը զբաղյալ,