Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/96

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

պտույտ մըրին պարտեզին մեջ ու պյուֆեեն մեկ մեկ ըմպելիք առին. Սուրբիկ ամեռ մը ուզեց, բայց ներկայացված հեղուկն՛ սխալմամբ անշուշտ՝ ապսենթ ըլլալու էր, որ անմիջապես անոր գլխուն զարկավ. մեկ վայրկյանի մեջ պարտեզն, երկինքն ու ծովն իր մոլորյալ ակնարկին առջև իրարու խառնվեցան, ոտքին ներքևեն հողը խույս տվավ կարծես, ու խեղճ կինը Մարեմյանի թևեն ի զատ հենակետ մը չտեսավ իր շուրջը։

— Այս ի՞նչ տեսակ ամեռ էր, թոթովեց Սուրբիկ։

— Ինձ տվեք գավաթնիդ, ըսավ Մարեմյան զարմանք ու վրդովում կեղծելով. բայց այս ամեո չէ, ավեյցոլզ նա կաթիք մր բերանն առնելն վերջր. ապսենթ է. սակայն անհոգ եղեք, տիկին, ամեն պարագայի մեջ կատարելապես անվնաս ըմպելի մ՛է, կապահովեմ զձեզ այս մասին, ու այս ըսելով խստիվ հանդիմանեց սպասավորը։

Սուրբիկ բան մը չլսեց, այն աստիճան սաստիկ էր հուզմունքն. հեղձուցիչ մթնոլորտ մը կար որ իր շնչառությունը կարգիլեր. ծաղիկներուն բուրումը մեկ կողմեն, թաշկինակներու վրայի անուշահոտությունները մյուս կողմեն ու այս սաստիկ ըմպելիքն առաջուց առած քոնյաքներուն վրա ավելնալով՝ պզտիկ զինովություն մը հառաջ բերին։

Մարեմյան շփոթեցավ ու ուրախացավ, իր հուսացածեն ավելին հաջողեր էր. իր թևերուն մեջ առնեք ուզեց այս թանկագին բեռն ու առանձին ու ամայի տեղ մը փնտրեց մտքովը զայն հուշաբերելու համար, բայց երիտասարդ կինն անմիջապես ավելորդ դատեց զանոնք. իր շփոթությամբն հանդերձ զգաց որ այս մարդը խիստ վտանգավոր ու խիստ խորամանկ մեկն էր. Տիգրանի դեմ սրդողած ու նեղացած պահուն վայրիկ մը շնորհքով մեկը երևցեր էր նա իր աչքին, բայց չուշացավ ինքնիրեն խոստովանելու թե զինքը շարունակ հալածող այդ մարդուն դիտավորությունն անպարկեշտ և իրեն անոր հետ տեսությունն անվայել էր։

Բավ է որ կին մուզե իր պատիվը պաշտպանել որպեսզի հաջողի անոր դեմ պատրաստված ամեն փորձ ի դերև հաներ Սուրբիկ այս մարդուն մոտ ինքզինքն առանձին գտնելով վախցավ ու այս վախը բոլորովին իր խելքը գլուխը բերավ։