Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/98

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Տիգրան Եվգինեն իր ամուսնույն դարձուցած միջոցին տեսավ Սուրբիկն որ անծանոթի մը թևր մտած դեպ իրենց կուգար։

— Որո՞ւ ես հանձներ տիկին Արամ էֆենտին, հարցուց և երիտասարդն առանց ծածկելու իր դժգոհությունը։

— Ո՜հ, անհոգ եղիր, պատասխանեց Խոսրով, թեթև մը կարմրելով սակայն, իմ ծանոթներես է ու խիստ ազնիվ անձ մ՝է։

Տիգրան այս բացատրությունը չընդունեց. բայց ինքնիրեն ավելի Սուրբիկի նեղացավ բան թե իր բարեկամին, մինչդեռ օտարականը Սուրբիկը ձգելե ու խոնարհություն մընելե վերջը կը հեռանար։

— Ո՞վ էր այդ պարոնը. Uուրբիկ, հարցուց երիտասարդն երբոր մինակ մնացին։

— Ես ալ աղեկ մը չեմ գիտեր ով ըլլալն, իրավ է որ բարեկիրթ անձ մը լինելով հանդերձ անհամակրելի թվեցավ ինծի։

— Թևը մտած ատենդ պետք էիր ատիկա մտածել և ո՛չ հիմա։

Սուրբիկ՝ Տիգրանի վշտացած ըլլալն անոր խոժոռած դեմքեն ու ցամաք պատասխանեն հասկցավ։

Անծանոթի մը թևն ընդունիլը պակասություն մէր ու նորատի կինը ներքնապես իրավունք տվավ երիտասարդին ու անոր սիրտն առնել մտածեց։

— Այս տեղի բազմությունը ձանձրացուցիչ է, ըսավ Տիգրանին մեղմ, գրեթե աղերսարկու ձայնով մը որ կարծես ներումն կը խնդրեր և որ տարօրինակ կերպով երիտասարդին սրտին դպավ, տուն դառնանք թե որ կը հաճիս։

— Դառնանք, կրկնեց Տիգրան մեքենաբար։

Ու թև թևի վար իջան պարտեզեն համր ու դանդաղ քայլերով. Սուրբիկ հոգնած էր ու թույլ կերպով իր ընկերոջ թևին կը հևնուր։ Հարափեն անցան ուր հոգնախառն ամբոխ մը կը շրջեր, կերգեր, կզրոսնուր գիշերվան ցողին տակ անփույթ ու անխոնջ։

Բազմության մեջեն անցան անտարբեր՝ չի լսելով իրենց