Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/150

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԳԻՇԵՐ


* * *


Սիրուն պատկեր։ Պարզ գիջեր եր։
Յեվ ոդեղեն ովկյանում
փայլում եյին անթիվ աստղեր,
և ուրախ եր սիրտս զարկում։

Ամբրոսական ծաղիկներ վառ
անուշություն եյին բուրում,
և յերզնքի ցող կենարար
բնությունն եր զովացնում։

Յեվ յես անխռով յերդում եյի,
և իմ յերգս խիստ մաքուր եր.
ազատություն եյի յերգում,
հայրենիքի պարծանքն ու սեր։




ՄԵՌԱՎ ԻՄ ՄՈԻՍԱՆ


* * *


Մեռավ իմ մուսան, հանգավ և կրակ,
անտառը լցվեց խոր տերևներով.
յերկիրը ծածկվեց, փախավ արեգակ,
ել յես չեմ ապրում ուրախ յերգերով։

Այժմ ինձ մնաց միայն փշրանքներ,
մայր մտավ ահա և նշույլ վերջին.
հանում եմ զրահս, և զենք և զարդեր,
յանձնում եմ դորան մանուկ սերնդին։




ԶՈՀԵՐ

(Հատված)


* * *


...Բայց թող հայկական վորդիքն իմանան
վոր սուգս նոցա վիճակն ե յեղել,
վոր յերբեք վախլուկ զինվորի նման
թշնամուս առջև վահան չեմ ձգել։

Չեմ յերկրպագել յես վոսկի հորթին
ե վոչ կուռքերին պաշտել ոտարի.
այլ միշտ հոգևոր կարոտ ծարավի,
տվել եմ արժանն ամեն մի մարդին։

Չեմ տաշել դագաղ ու մատաղ կյանքի
կանաչ ծառի պես ծաղկել են հույսեր։
Սրսկել եմ դրանց ջրով կենդանի,
վոր գալուց ազգին լինին պտղաբեր։