Jump to content

Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/164

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Վորպես բուրժուական լիբերալ իդեալների ջատագով, Րաֆֆին յերկրպագու յեր անհատապաշտության, ինդիվիդուալիզմի։ Պատմական անիվը գլորողները, նրա տեսակետից, հերոսներն են—Դավիթ Բեգերը, Սամվելները, Շապուհները, կայսրները։ Ժողովրդական զանգվածները կամ դասակարգերը հնազանդ գործիքներ են միայն նրանց ձեռքին։ Զորավարի սուրը միացնելով յեկեղեցակաե խաշին, Րաֆֆու հերոսները հանդես են գալիս իբրև թարգմաններ «բովանդակ ազգի» իղձերի ու ձգտումների։ Րաֆֆու համար ներհակ շահերով դասակարգեր գոյություն չունեն։ Հեղինակի գաղափարներն արտահայտող հերոսներն իրենց դասակարգային շահերը նույնացնում են «ամբողջ ազգի» շահերին։ Վոչ մի տարբերություն չկար, Րաֆֆու տեսակետով, իշխան Սամվելի և նրա «հավատարիմ» շինական ժողովրդի շահերի միջև։


Մյուս հիմնական գաղափարը Րաֆֆու՝ դա սեփականության խնդիրն ե։ « Սեփականության իրավունքը սուրբ ե աստուծո համար »,— հայտարարում ե նա «Դավիթ բեգի» մեջ: Անհատի մասնավոր սեփականության սրբազան իրավունքը խախտելու համար «սեփականատերը իրավունք ունի,—ասում ե Րաֆֆին իր հերոսի բերանով- պատմելու և հափշտակությունը հետ խլելու. — աստված ինքը ոգնում ե զրկվածին»:Նույնը կրկնում ե նա «Խնթնթի»-ի մեջ։ Րաֆֆու դավանած մասնավոր սեփականության սկզբունքն այն անկյունքարն ե, վորի վրա կառուցված ե ժամանակակից կապիտալիստական տնտեսակարգի ամբողջ շենքը։


Ապա աչքի ընկնող տարրը նրա աշխարհայացքի՝ յեկեղեցին և։ Րաֆֆին մինչև վերջն ել մնաց յեկեղեցասեր, խնայելով վոր նրա «Ջալալեդդին»ի Դալի—Բաբան նախատինք ե կարգում յեկեղեցական հին հայրերի հասցեյին, վոր նրանք Հայաստանում վանքերի տեղ ամրոցներ չեն շինել, խունկի տեղ վառոդ չեն ամբարել։


Անգամ Խենթի յերազած (նույն և Րաֆֆու յերազած) Հայաստանում, ուր ամեն ինչ վերափոխված ե յեվրոպական ձևով, յերկիրը վերածվել ե հայկականի մի նոր Շվեյցարիայի, Րաֆֆին այդ պայմաններում իսկ չե հրաժարվում յեկեղեցուց, այն ել հատկապես լուսավորչական յեկեղեցուց։ Վերանորոգված յերկրի յեկեղեցում յերկու պատկերները բավական եյին բնորոշելու դավանվող կրոնը (Խենթի յերազում).— «մեկը Հիսուս Քրիստոսի և մյուսը սուրբ Գրիգոր լուսավորչի»։ — Զանգի ձայնը անուշ եր հնչում։ Թեև աշխարհիկ զգեստով, բայց քահանա կար։ Նա խոսում եր սուրբ Ավետարանից, մեկնում «աստծո խոսքը»:


Րաֆֆու յերազած նոր Հայաստանի «հասարակ գյուղացինք»