անգամ հասել եր այն գիտակցության, թե նա աստծուց պիտի խնդրե վոչ թե հոգու փրկություն, այլ պիտի խնդրե միայն խելք, ուժ, առողջություն բոլորի համար, «վոր կարողանան գործել, աշխատել, արդյունավորել նրա սաեղծած յերկիրը»: «Հոգու համար վոչինչ չեն խնդրում»,—շեշտում ե հեղինակը. — «և ինչպես այդ մարդիկ հարմարեցրել են կրոնի վերացականությունը իրական կենցաղավարության հետ»: Հեղինակը նույնիսկ անհրաժեշտ ե գտնում գյուղական դպրոցի ուսուցիչ դարձնել նույն քահանային, եկեղեցին միացնելով դպրոցին, իսկ աստվածաբանությունը հաշտեցնելով բնագիտության հետ: Ըստ յերևութին Րաֆֆին յերազում եր Հայաստանը տեսնել քրիստոնեական֊դեմոկրատական մի յերրկիր։
Այսպիսի մի «յերազ» իրականություն դարձնելու համար Րաֆֆին
իր վեպերում միմիայն մի ծրագիր եր առաջադրում. դավադրությունների,
անհատական ահաբեկումների, հայդուկային արշավանքների
ծրագիր:
Րաֆֆու այս հիմնական սկզբունքները—թյուրքի և քրդի պրոբլեմը,
անհատապաշտություն, մասնավոր սեփականություն և յեկեղեցի —
մինչև այժմ ել շարունակում են մնալ հայ ազգայնական
խմբավորումների գորձնական ծրագրի հիմքում։
Րաֆֆու գրական գործերը հյուսված են ռեալիզմի և ռոմանտիզմի
խառնուրդով: Միևնույն վեպում իրականը և միտումավորը
հաջորդում են միմյանց, ստեղծելով իրականի պատրանքը: Յեվ այնտեղ,
վոր տեղ վիպասանը պատկերում ե իրական կյանքը, կենցաղը,
կենդանի մարդկանց բնորոշ կողմերը կամ բնության տեսարանները,
Րաֆֆու գրիչը զորեղ ե, պատկերները թանձր ու կուռ: Իսկ այնտեղ,
ուր նա ֆանտաստիկ անհատներ ե ասպարեզ հանում, յերևակայական
«ձգտումավոր» դրություններ ստեղծում, նրա գրիչը դառնում
ե քարոզչական: Հերոսները կարծես կանգնում են արհեստական
վոտների վրա, գույները նոսրանում, իոկ վեպի բարդ կնճիռներն
ստանում են մի անգամայն արհեստական լուծում։
Լեզուն պատկերավոր ե, ճոխ, կտրուկ, մանավանդ վերջին մեծ
վեպերում, առանձնապես «Սամվել»—ի մեջ:
Րաֆֆին ունեցավ մի քանի հետևողներ, վորոնցից և վոչ մեկն
ոժտված չեր նրա տաղանդով, գրելու կարողությամբ։