«ՋԱԼԱԼԵԴԴԻՆ»
Բովանդակություն
«Ջալալեդդին»—ի մեջ Րաֆֆին հանդես ե բերում իրար հակադրված յերկու պատկեր. հայ ժողովրդի ծանր կացությունը, վոր իրականություն ե. բողոք և ըմբոստություն այդ կացության դեմ, վոր յերևակայություն ե:
Ռուս—տաճկական պատերազմի շրջանն ե՝ 1877—8 թվին։ Տաճկահայը
նկատվել ե ուուսասեր: Թյուրքիայի համար անվստահելի,
տվել ե ռուսներին մի խումբ կամավորներ կովկասահայերից և
դրանով բորբոքել թյուրքերի ու քրդերի կատաղությունը։ Նա ամենալավ
առիթն եր թյուրք պաշտոնյաների ու քյուրդ շեյխերի
համար՝ կողոպտելու, կոտորելու հայերին և նրանց ունեցածը հափշտակելու։
Շեյխ Ջալալեդդինի առաջնորդությամբ Աղբակի քսան
չորս հայ գյուղեր հիմնահատակ են լինում, բնակիչները թալանվում:
Զինված հրոսակների հանդեպ անգեն հայերը վոչինչ չեյին կարող
անել, ուստի կամ կոտորվում եյին կամ փախուստի դիմում։
Պատերազմին ուղեկցող այս վայրենի տեսարանների նկարագրությամբ
վերջանում ե վեպի իրական մասը։
Ապա սկսվում ե յերևակայականը։ Րաֆֆին ճանդես ե բերում
իր գաղափարական հերոսին—Սարհատին, վորն իբրև հակահարված
տիրող սարսափների՝ կազմում ե քաջերի «ավաակային» փոքրիկ
խումբ ու բուռն դիմադրություն, թեև փոքր հետևանքներով, ցույց
տալիս քուրդ ցեղապետի կազմակերպած արշավանքներին, ազատում
մահվան դատապարտված հայ մի խումբ գերիների։ Անձնազոհ,
քաջ տղամարդ ե Սարհատը։ Իր մեռնող հորն անիծում ե,
թե ինչու նա միշտ հնազանդություն ե քարոզել, ստրկական վոգի
պատվաստել բոլոր յուրայինների մեջ: Յեվ այժմ ուրիշների հետ
միասին ինքն ել ե վայելում իր քարոզությունների դառն պտուղները:
Վերջում Սարհատի փոքրաթիվ խումբն ել ե փչանում, ինքը
Սարհատն ել։