բերքը։ Իսլամի նախկին խալիֆաների այս չորս պատկառելի անունների մեջտեղում նշմարվում եր մի սպիտակ ձեռք, վորպես որինակ մի աներևույթ աջի, վոր իր հովանավորության ներքո պիտի առաջնորդեր զինվորված ամբոխը դեպի պատերազմի դաշտը։
Այս իսկ վրանի շուրջը հավաքված եր մարդիկների բազմություն,
վորոնք անդադար յելևմուտ եյին գործում նրա մեջ:
Այնտեղ թանձր թաղիքի վրա նստած եր միջահասակ մի մարդ
կրակոտ աչքերով և ալեխառն մորուքով։ Նա վոտքից ցգլուխ հագնըված
եր սպիտակ գունով, վոր արևելքում նշան ե բարեպաշտության
և մարդու անձնազոհության, վոր իր կենդանության ժամանակ
ղդեցել եր մահվան պատանքը։ Ծերունու հաստ գոտիի աջ
կողմից քարշ եր ընկած մի յերկայն թասբեկ (տերողորմյա) խոշոր
հատիկներով, վորոնք բաժանված եյին վորոշյալ թվով յուրաքանչյուր
աղոթքի կարգը և համարը պահպանելու համար։ Իսկ գոտիի
ձախ կողմից յերևում եյին կեռ խենջարի և մի զույգ ատրճանակի
հայրերը, վորոնք փողերն թագնված եյին հալեբյան վերարկուի
տակ, վոր անփույթ կերպով ձգած եր նրա ուսերի վրա։
Գլուխը փաթաթած եր սպիտակ ապարոշով (չալմա), վորի վրա
յերևում եյն մետաքսյա դեղին թելերով ասեղնագործած արաբական
տառեր։ Նա նստած եր ծալապատիկ կերպով և ծնկների վրա դրած
ուներ մի կեռ թուր Դամասկոսի շենքով։
Այս պատկառելի ծերունին իր արտաքին կերպարանքով ներկայացնում
եր մի անձնավորություն, վոր կրում եր իր մեջ կրոնի
ջերմեռանդությունը, վորպես մի բարձր հոգևորական, և պատերազմողի
քաջազնական վոգին, վորպես հզոր զինվոր։— Նա և շեյխ
եր և զորավար։
Նա նստած եր վրանի բարձր և պատվավոր մասնում, վորպես
նախապետ և իշխան, իսկ իր աջ և ձախ կողմերում կարգով շարված
եյին միքանի աղաներ հնադարյան զենքերով։ Դրանք մերձավոր
ընտանությունը շեյխի հետ արդեն ցույց եր տալիս, թե հասարակ
մարդիկ չեն, այլ գլխավորներն են այն ամբոխի, վոր դրսում
զետեղված եյին վրանների մեջ, կամ հավաքված եյին հրապարակի
վրա։ Աղաները լուռ եյին և խոսում եյին այն ժամանակ,
յերբ շեյխը խոսեցնում եր։
Շեյխի մոտ մի քաշքուլի[1] մեջ ածած եյին թղթերի մանր
կտորտանք, վորոնք միաչափ կերպով ծալած եյին յեռանկյունի
ձևով։ Այս փոքրիկ ծրարները նման եյին այն թալիսմաններին,
- ↑ Մի նոթ, վոր կրում են դերվիշները, և պատրաստվում ե Հնդկական ընկուզի կեղևից, կամ մի տեսակ ծովային խեցիից, վոր սեխի ձև ունի: