Jump to content

Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/177

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՍԱՐՀԱՏԻ ՀԱՅԴՈԻԿԱՅԻՆ ԽՈՒՄԲԸ


Սարհատը յերկար եր թափառել յերկրի վրա, շատ ագցեր և շատ աշխարհներ եր տեսել, բայց կյանքում վոչ մի լավ մարդու չեր հանդիպել, և այդ պառճառով նա մարդկանց վրա կազմել եր խիստ վատ գաղափար: Բոլոր մարդերին նա ավազակներ եր համարում, այն զանազանությամբ միայն, վոր մեկը կոպիտ որով և հափշտակում, մյուսը խելքով, յերրորդը արհեստով, չորրորդը մարդասիրության և քաղաքակրթության անունով և այլն։


Այս տեսակ մտքեր բացատրելու համար Սարհատը իր առանձին լեզուն և արտասանության ձևերն ուներ. «Ավազակությունը, ասում եր նա, մարդկանց մեջ զանազան գույներով և շատ անգամ գեղեցիկ ծրարներով և հայտնվում. դու պատառիր արտաքին կեղևը, և կտեսնես միջուկը ավազակություն ե, և ավելի վոչինչ»։


Սարհատը ինքն ել ավազակ եր, մի արյունահեղ և սոսկալի ավազակ. նա յեթե ծնված լիներ մի ուրիշ յերկրի վրա և մեծանար մի ուրիշ շրջանում, գուցե ուրիշ տեսակ մարդ, կամ այլ տեսակ ավազակ կդառնար, վորովհետև ամեն մի ավազակի գործունեյությունը համապատասխանում ե նույն հասարակության, վորի միջից նա հայտնվում ե։ Ավազակը մի սարսափելի բողոք ե հասարակության անկարգ կազմակերպության դեմ։ Հայաստանի լեռների վրա, ուր յերկու հակառակ ծայրերի վրա կանգնած են յերկու հակառակ ազգություններ,—մեկը վերջին ստրկության հասած հայը, մյուսը վերջին բարբարոսության հասած մահմեդականը, և յեթե ստրուկների կողմից բողոք ե բարձրանում դեպի բռնակալությունը, դա բնականաբար պիտի ընդուներ վոչ այլ կերպարանք, թայց միայն Սարհատի ավազակային կերպարանքը...


Բայց զարմանալին այն եր, թե ինչու այնքան փոքր եր Սարհատների թիվը. նրա ամբողջ հրոսակը կազմված եր տասներկու քաջերից, վորոնց նա կոչում եր «ավազակների առաքելություն»։


Սարհատի թումբը հավաքված եր զանազան տեղերից զանազան ժամանակներում, վորոնց թիվը տասն և յերկուսից խիստ հազիվ եր անցնում։ Նրանց մեջ կային սասունցիք, զեյթունցիք, շատախցիք, դիաբեքիրցիք. նրանց մեջ կային՝ մի քահանա Խարբերդի քրդախոս հայերից և մի վարժապետ։ Այս վերջինը Կ. Պոլսում բարեգործական նպատակով կազմված մի ընկերության անդամ եր, վոր ուղարկվել եր Վանա կողմերի գյուղորայքում կրթություն տարածելու, բայց ռուս-թյուրքական պատերազմի խռովությունների Ժամանակ նա միացավ Սարհատի թումբի հետ, յերբ