Jump to content

Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/178

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

նրան իր գյուղական դպրոցի աշակերտների առջև սաստիկ ծեծեցին, և նրա սանիկներից միքանիսը առևանգեցին և միքանի որից հետո կրկին բաց թողեցին։


Սարհատի խումբը կազմված եր քուրդի կերպարանքով և գոլծում եր քուրդի անունով։ «Հայ» անունից խորշում եր նա, վոչ թե այն պատճառով վոր այդ անունը ատելի եր նրան, այլ ընդհակառակը, սիրում եր նա հայությունը,—բայց այդ անունը անհամապատասխան եր գտնում թե իր պաշտոնին և թե նպատակներին։ Եր թափառական կյանքում, թե նա ինքը, և թե իր խումբը անդադար զարկվում եյին քրդերի հետ, և անդադար վորևիցե թշնամական հաշիվ եյին վերջացնում այս և այն մահմեդական ցեղի հետ, բայց յեթե ցույց տային, թե իրանք հայեր են, այն ժամանակ իրանց հակառակորդները կարող եյին վրեժխնդիր լինել այն վողորմելի և անպաշտպան հայերից, վորոնք գուցե Սարհատի գոյության մասին ամենևին տեղեկություն ևս չունեյին։


Սարհատը իր խումբի հետ Դարբեքիրի կողմերումն եր, յերբ լսեց քուրդերի կատաղի շարժումը, յերբ իմացավ Ջալալեդդինի սարսափելի դիտավորությունը և յերբ հայտնի յեղավ նրան շեյխ Իբադուլլահի դժոխային խորհուրդը։ Նա իսկույն յուրայիններով շտապեց դեպի Աղբակա կողմերը։ Յերկու ցանկություն նրան քաշեց դեպի իր հայրենիքը, վորին վաղուց մոռացել եր. առաջինը, Աղբակը քուրդերի արշավանքի գծի վրա գտանվելով, ավելի պետք ե յենթարկվեր նրանց ասպատակություններին, մտածում եր իր հայրենակիցներին ոգևության ձեռք հասցնել. յերկրորդ, վոր ավելի գլխավորն եր, այստեղ կար «մեկը» (իր սիրած աղջիկը — Ասլին), վորին նվիրված եր իր բոլոր սրտով:


Սարքատի այն խոսքերը, վոր նա արտահայտում եր իր հայրենիքի ավերակների վրա շրջելու ժամանակ, այն խոսքերը, վոր նա այնքան անգութ կերպով դուրս թափեց իր հոր առջև նրա հոգևարքի րոպեներում,— այս բոլորը հուսահատ սրտից դուրս բղխած հառաչանքներ եյին, այս բոլորը դամբանական վողբեր եյին, վոր նա կարդում եր իր հայրենիքի գերեզմանական անշարժության վրա։ Նա զայրանում եր, նրա վրդովմունքը կատաղութեան և խելագարության եր հասցնում նրան, յերբ տեսնում եր, վոր իր հայրենիքը այն չեր, ինչ վոր ինքը ցանկանում եր վոր լիներ։ Նա շատ լավ եր հասկանում իր վիճակի բոլոր վատթարությունը, նա ինքը սարսափում եր իր արյունոտ ձեռքերից, թեև այն ձեռքերը միշտ թըշվառների պաշտպան են յեղել և յերբեք չեն թափել մի անմեղ արյուն, բայց նրա անձնասիրությունը վիրավորվում եր, տեսնելով: