Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/197

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


տի և դարմանի պատրաստություն տեսնե նրանց ձիահերի համար։


Ֆաթթահ-բեկի յերթևեկությունը այնպիսի մի սովորական բան եր ծերունի Խաչոյի մոտ, վոր տանեցիք գիտեյին, թե ինչ պատրաստություններ պետք եյին նրան հյուրասիրելու համար։ Այս պատճառով հենց վոր հարսները իմացան, թե նա գալու յե, իսկույն մի քանի գառներ մորթել տվին և սկսեցին մեծ կաթսաներով փլավ պատրաստել, վորովհետև իմանում եյին, վորքան ել սակավ լիներ, դարձյալ բեկը իր հետ մի քսան կամ յերեսուն մարդ կունենար:


Ֆաթթահ—բեկը քրդերի մի ամբողջ ցեղի պետն եր, վորոնց վոչխարները արածում եյին Ո... գյուղի սահմանակից լեռների վրա։ Սակավ չեր պատահում, վոր հայ և քուրդ հովիվների մեջ ծագում եյին կռիվներ, յերբ քրդերը կամ վոչխար եյին գողանում, և կամ անցնելով սահմանից, սկսում եյին իրանց հոտերը արածեցնել հայերի արոտների վրա։ Բայց այդ կռիվները միշտ վերջանում եյին առանց ծանր հետևանքների, վորովհետև քրդերի ցեղապետ Ֆաթթահ- բեկը տանուտեր Խաչոյի վոչ միայն լավ բարեկամն եր, բայց և քիրվան եր։ Նա կնքահայր եր դարձել տանուտերի թոռներից մի քանիսին մկրտության խորհրդի ժամանակ, իսկ տանուտերը փոխադարձապես կնքահայր եր յեղել բեկի մի քանի վորդիների թլփատության ծեսը կատարելու ժամանակ։ Այսպեսով հայ տանուտերի և քուրդ բեկի մեջ կազվել եր խիստ սերտ հարաբերություն։


Բայց ինչու նա տխրեց, յերբ լռեց բեկի գալուստը։ Խաչոն ժլատ մարդ չեր, վոր վախենար նրան իր մի թումբ ծառաների հետ հյուրասիրելուց։ Խաչոյի սեղանը հայր Աբրահամը սեղանի նման ամեն մարդու առջև բաց եր։ Ամեն որ իրա տանը հաց եյին ուտում բազմաթիվ պանդուխտներ և ոտարականներ։ Խաչոն միշտ մի առանձին բավականությամբ եր արտասանում այն խոսքերը, թե իր կյանքում առանց հյուրի սեղան չե նստել։ «Հացը, ասում եր նա, աստուծո տվածն ե և նրան ե պատկանում. աստուծո աղքատները պետք ե կերակրվեն նրանից»: Բայց ինչու տխրեց նա, յերբ լսեց բեկի գալուստը...


Նա լուռ մտածության մեջ դուրս յեկավ տանից, այնտեղ դրանը կանգնած, սպասում եր, վոր ընդունե հյուրին։ Մի քանի գյուղացիներ, տեսնելով տանուտերին, մոտեցան նրան։


— Ասացին, բեկը գալիս ե, խոսեց նրանցից մեկը. — ով գիտե, ինչ փորացավ կունենա։


— Քուրդը, յերբ հայի տունն ե գալիս. առանց փորացավի չի լինում, պատասխանեց տանուտերը ներքին դժգոհությամբ։