Բեկը վոգևորված այդ գովասանություններով, կրկին խթեց նժույգի կորղքը: Նա մի քանի զարմանալի թռիչքներ գործեց, մի քանի ճարպիկ պտույտներ տվեց տանուտերի դրան հրապարակի վրա, և այդ բոլոր գործողությունների մեջ յերևում եյին ազնիվ յերիվարի գեղեցիկ հատկությունները և նրա սանձը կառավարող տղամարդի հմտությունը ամեհի ձիաներ զսպելու մեջ:
Հետո նա ցած իջավ և սանձը հանձնելով իր ծառաներից մեկի
ձեռքը, պատվիրեց, վոր ման ածե, վորովհետև ձին բավական
քրտնած եր:
Տանուտերը իր պատվելի հյուրի ձեռքից բռնած, մտան ոդան
(հյուրանոց), վոր մինչև նրանց գալը, բավական զարդարած և
կարգի յեր դրած։
Հատակը սփռած եր պարսկական թանգագին գորգերով. պատերի
մոտ մինը մյուսի վրա շարված եյին փափուկ բարձեր նըստելու
և թիկն տալու համար, և մի գեղեցիկ ոթոց հատկապես
պատրաստված եր բեկի բազմոցի համար։
Այժմ տանուտերը, հրավիրելով իր հյուրերին նստել, ասաց
իրանց յերկրում ընդունված քաղաքավարական վոճով.
— Իմ տունը ձեր տունն ե. աչքիս և գլխիս վրա տեղ ունիք. յես
ձեր խոնարհ ծառան եմ. վորդիքս ձեր ստրուկներն են, իսկ կանայքս՝
ձեր աղախինները. բարով և հազար բարով եք յեկել. ամեն ինչ վոր
ունեմ, ձեզ «փեշքեշ» ե։ Հրամեցեք, հրամեցեք, նստեցեք, խընդրեմ:
Բեկը շնորհակալություն հայտնեց, և Խաչոյի վորդիներից մեկը
մոտենալով, վոտներից հանեց նրա կարմիր կոշիկները, և նա առաջացավ,
նստեց իր համար պատրաստված բարձի վրա, վոր բըռնում
եր հյուրանոցի պատվավոր կողմը։ Նրա մոտ նստեցին, վորպես
մերձավորներ, իր հորեղբոր վորդիներից յերկուսը և միքանի
ուրիշ ազգականներ։ Ծառաների մի մասը մնաց ոդայի մեջ և
ձռքերները իրանց գոտիներում խրած ատրճանակների վրա դրած,
խոնարհությամբ կանգնել եյին բեկի սպասում: Իսկ ծառաների մյուս
մասը դուրս գնաց, հոգ տանելու վորսորդական շեերին և ձիանքին,
վոր նույն ժամանակ վայելում եյին տանուտերի մարագի բարիքները։
Թե բեկը և թե իր ծառաները բոլորը զինվորված եյին
իրերով, վահաններով, ատրճանակներով, հրացաններով և նիզակներով,
վորոնց իրանցից չհեռացրին, թեև բարեկամի տուն մտան։
Խուրդը թե իր տնում և թե դրսում, թե խաղաղության ժամանակ
թե կռվի ժամանակ, զենքերը իր մարմնից չի հեռացնում։ Զենքը
քրդի մարմնի անբաժան անդամներից մեկն ե։