Jump to content

Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/200

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Մարդդ տանը չե, տունը խո իր տեղն ե , ասաց գզիրը կոշտ կերպով։


Այդ գզիրը կոչվածներն ել մի առանձին պատիժ են գյուղացու համար։ Դանք պաշտոնական անձինքների վորսորդական շներն են. սաստիկ հոտառություն ունեն և խիս վարժված են, թե ինչ ճանապարհներով պետք եր հետամուտ լինել վորսին։


Արհեստավորի կինը շվարած մնաց և խոսք չգտավ պատասխանելու գզիրին:


Գզիրը իր հրաժանը կատարած համարելով, հեռացավ, ավելացնելով.


— Եֆենդին կգա, յերբ ճրագները կվառվին։


Խեղճ կինը ժի քանի րոպե, վորպես քարացած, կանգնել եր իր խրճիթի դռանը ,և չգիտեր, թե ինչ պետք եր անել։ Նրա տզամարդը տանը չեր, նրան անվայել եր մի ոտար և անծանոթ հյուր ըեդունել իր մոտ։ Նա մտավ իր դրացի Ոհոյի խրճիթը խնդրեց նրան, ասելով.


— Յեղբար Ոհո, գզիրը լուր տվեց, թե եֆենդին այս գիշեր մեզ մոտ պիտի լինի, մարդս տանը չե, ի սեր աստուծո , յեկեք և կառավարեցեք նրան։


— Այս ի՞նչ բան ե, պատասխանեց Ոհոն բարկանալով, — այս գյուղում ել ուրիշ տուն չկա՞ր։


— Զեմ իմանում, ասաց կինը վշտացած ձայնով, — գզիրը այսպես պատվիրեց։


Դրացի Ոհոն խոստացավ, վոր ինքը կընդունե հյուրին և կնոջը մենակ չի թողնի։


Թոմաս եֆենդին այնքան ծանոթ եր այս գավառի հետ, վոր ամեն մի գյուղ մտնելիս, շատ լավ ընտրություն անել գիտեր իջեվանների մեջ, թե վոր տունը ավելի հարմար եր գիշերելու, համար։ Նրա ճաշակը այդ մասին բավական զարգացած եր։ Գլխավոր պայմաննԵրը, վոր համապատասխանում եյին նրա պահանջներԻն, դրանք եյին, վոր տան տերը աղքատ և փոքր ինչ հիմար լիներ, և յեթե հիմար չեր, պետք ե գոնե խմելու սեր ունենար (յերկու հատկություններ, վոր շատ չեն զանազանվում միմյանցից) և ամենագլխավորն այն եր, վոր պետք ե տան մեջ գտնվեր մի գեղեցիկ կանացի դեմք, վորի վրա նայելը զվարճություն պատճառեր նրան։


Բայց այս գիշեր ընտրած իջևանը մասամբ չեր համապատասխանում եֆենդու պահանջներին. տան տղամարդը, վարպետ Պետրոսը, մի համեստ և աշխատասեր արհեստավոր եր, վոչ հիմար եր և վոչ խմելու սեր ուներ։ Այսուամևնայնիվ, եֆենդին չեր սխալված իր ընտրության մեջ, վորովհետև տղամարդը տանը չեր, կինը